a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/09/2015

Սպենդիարյանին խորհրդանշող ջութակը՝ ասեղի անցքում

Micro

A1plus.am «Ջութակ՝ասեղի անցքում» եւ «Ալեքսանդր Սպենդիարյանը՝դիրիժոր».սրանք միկրոքանդակներ են, որոնք այսօրվանից ցուցադրվում են Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանում։
Աշխատանքների հեղինակը՝ աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռն է՝ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը։

70-ից ավելի միկրոքանդակների հեղինակին միայն հանգստություն է պետք՝ նմուշներ  ստեղծելու համար. «Աշխատանքներով սկսել եմ զբաղվել 2009 թվականից։ Չէի պատկերացնում, որ միկրոքանդակագործությամբ կզբաղվեմ։ Նպատակը՝ հաջորդ սերունդներին արվեստի այս ճյուղը փոխանցելն է։ Միկրոքանդակագործությունը հանրայնացված չի, եւ շատ քչերն են սրանով զբաղվում։ Ես սիրողական ոչինչ չեմ անում։ Եթե մի բանով զբաղվում եմ, ապա՝լուրջ։ Որոշում կայացրի, որ միկրոքանդակագործությամբ պետք է զբաղվեմ։ Ամեն ինչ դրեցի մի կողմ ու դրանով զբաղվեցի։ Պապս ամենակարեւոր գիտելիքները փոխանցել է։ Շատ բաներ էլ գրի է առնված։ Դեռ շատ գործեր կցուցադրեմ»,-ասաց Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը։
Նրա պապը՝ Էդուարդ Տեր-Ղազարյանը  առաջինն էր, ով միկրոքանդակագործության մի նոր ուղղություն՝շարժական միկրոաշխատանքներ ստեղծեց։
Մեր այն հարցին, թե մինչ այսօր ոչ մեկին չի հաջողվել կրկնօրինակել շարժական միկրոաշխատանքեր, արդյո՞ք թոռանը հաջողվել է միկրոքանդակագործության հիմնադրի աշխատանքները նմանակել, Էդուարդ Տեր-Ղազարյանը պատասխանեց. «Ես այս պահին աշխատում եմ այդ ուղղությամբ։ Ստատիկ միկրոքանդակների ցանկացած միտք կարող եմ իրականացնել, բայց շարժականը ժամանակ է պահանջում։ Ինչ-որ բան ստացվում է, դեռ պատրաստի ոչինչ չունեմ, սակայն կլինեն»։

Ավելին՝ A1plus.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0