a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սփյուռքի նախարարության և Նունե Եսայանի «երկարաժամկետ համագործակցությունը»

12095074_909736572449111_8623135606484645069_o

Այն, որ օտար հողում ապրող մեր հայրենակիցների համար հայ մշակույթին հաղորդակիցը լինելու գործոնը շատ կարևոր է, երկու կարծիք լինել չի կարող: Եվ բացի այդ,  որոշ դեպքերում իրենց մեջ մշակութապես ավելի հարուստ են լինում հենց սփյուռքում ապրող հայերը, քան հենց մեր երկրում: Ինչ խոսք, կարևոր է հայի հայ լինելը, չձուլվելը օտար ազգերի հետ: Ու այդ հարցում նպաստում է ինչպես վաղ հասակից ստացած դաստիարակությունը,այնպես էլ գաղթոջախներում անցկացվող միջոցառումները, ներկայացումները, համերգները:

Այս օրերին ԱՄՆ-ում համերգներով հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը: Երգչուհին Միացյալ Նահանգների համերգներից առաջ հունիս ամսին ելույթ էր ունեցել Նիկոսիայում, Աթենքում, Վիեննայում, Մյունխենում, Համբուրգում, Մարսելում, իսկ Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում համերգաշարը ներառում է  Լոս Անջելես (սեպտեմբեր), Սան Ֆրանցիսկո, Վաշինգթոն, Ֆիլադելֆիա, Նյու Ջերսի, ապա Կանադայում Տորոնտո և Օտտավա քաղաքները (նշվածները՝ հոկտեմբերին): Ու քանի որ համերգների պրոմո-հոլովակներում նշվում էր,որ  հովանավորը Սփյուռքի նախարարությունն է, մենք կապվեցինք Հասարարակայնության հետ կապերի բաժին` պարզելու ինչ հովանավորության մասին է խոսքը: Ի պատասխան մեր գրավոր հարցմանը` Նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ կայացած ու առաջիկայում կայանալիք համերգների կեցության և կազմակերպման ծախսերը հոգում են հյուրընկալողները, համահայկական կառույցներն ու բարերարները:

Մեր այն հարցին, ինչով է պայմանավորված այն փաստը, որ Սփյուռքի նախարարությունն այս տարում կես տարվա կտրվածքով հովանավորում է հենց Նունե Եսայանի այդքան շատ համերգները, մեզ պատասխանեցին այսպես.
- Նունե Եսայանը նախաձեռնություն է հանդես բերել և ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք» համերգային ծրագիրը, որը բարեգործական է և շահույթ չի հետապնդում: Այն ներկայացվել է սփյուռքյան համայնքներին և ստացել դրական արձագանք: Մեկ այլ ավելի լավ արտիստ նման նախաձեռնություն հանդես չի բերել: Եվրոպայի և Ամերիկայի  13 համայնքների համար նախատեսված համերգներից 7-ը (հարցման ժամանակ դեռ 8-րդը չէր կայացել,-խմբ.) կայացել են, իսկ 6-ը կազմակերպական փուլում են:
Նախարարության այս հարցի պատասխանի շարունակության մեջ էլ ասվում է, որ այն փաստը, որ «Սփյուռքի նախարարությունը կես տարվա կտրվածքով» հովանավորել է հենց Նունե Եսայանի համերգը, պայմանավորված է նրանով, որ համայնքները համերգները կազմակերպելու աջակցության խնդրանքով դիմում են Սփյուռքի նախարարությանը՝ նախապես ներկայացնելով իրենց նախընտրած արտիստներին:

Թվով 13 համերգ: Բայց մի՞թե  չկան արժանի այլ արտիստներ, որպեսզի նրանցից գոնե մեկի միջոցառումը հովանավորվի մեկ արտիստի՝ յոթ համերգի փոխարեն (հարցադրման պահին կայացել էր 7 համերգ, -խմբ.):
-  Նունե Եսայանը ՀՀ վաստկավոր արտիստ է, և Սփյուռքի նախարարության գործառույթներից դուրս է նրան գնահատելը: Արժանի շատ այլ արտիստներ կան, ովքեր կա՛մ չեն համաձայնում բարեգործական ծրագրով հանդես գալ և պահանջում են վարձատրություն, կա՛մ նրանց անունով Սփյուռքի համայնքերից համերգներով հանդես գալու հրավեր և Սփյուռքի նախարարության կողմից աջակցելու խնդրանք չի ստացվում:

Մենք հետաքրքրվեցինք՝  ի՞նչ չափորոշիչների հիման վրա է Սփյուռքի նախարարությունը հաստատում այս կամ այն համերգի հովանավորությունը:
-Սփյուռքի նախարարությունն այս կամ այն համերգի հովանավորման հարցը հաստատում է տարբեր համայնքերից ստացված պահանջագրերի, համերգի ծրագրի և Սփյուռքի նախարարության ծրագրերի ընդհանրությունը հաշվի առնելու և ՀՀ Սփյուռքի նախարարին կից ատյանի որոշումների հիման վրա: Ատյանի կազմում ընդգրկված են Հայաստանի և Սփյուռքի ճանաչված և վաստակաշատ գիտնականներ, արվեստագետներ, ինչպես օրինակ՝ Հովհաննես Չեքիջյանը:

 

Պարադոքսալ է փոքր-ինչ ստացվում, փաստորեն առաջին հարցման սկզբում նշվում է , որ Նունե Եսայանի համերգաշարի նախագիծը ներկայացվել է սփյուռքյան համայնքներին և ստացել դրական արձագանք, իսկ նույն հարցի մյուս մասում էլ նշվում, որ համայնքներն են ցանկություն հայտնել՝ նշելով իրենց նախընտրած արտիստին:Հիմա համայնքներն են ուզե՞լ՝ թե՞  սփյուռքի նախարարությունը:
Բացի այդ,  նախարարության պնդմամբ, եթե ֆինանսական կողմը հոգում են բարերարները, համահայկական կառույցները, բարերարները, հյուրընկալող կողմերը, ապա  դա նշանակում է, որ պրոմո-հոլովակներում ու պոստերներում  սխալ տեղեկատվություն է տարածված, քանի որ ենթադրաբար նախարարությունն այս դեպքում կարող է հանդես գալ իբրև  կազմակերպիչ, աջակից, նախաձեռնող, բայց ոչ հովանավոր  ու մեր այն հարցին, թե ի՞նչ տեսակի հովանավորության մասին է գնում խոսքը, այդպես էլ մնաց  «օդից կախված»:
Չմոռանանք բարեգործական բառի առկայությունը, որը նշվում է պատասխաններում: Եթե նախարարության մեկնաբանությամբ այն բարեգործական է, և պատասխաններից էլ կարելի է ենթադրել, որ Նունե Եսայանը հոնորար չի պահանջում, ապա որտե՞ղ են գնում այն  գումարները, որոնք ստացվում են համերգների տոմսերի վաճառքից (օրինակ 7-րդ համերգի տոմսերը եղել են 50 դոլլարից  150 դոլլար) : Եթե բարեգործական է, ապա պրոմո-հոլովակներում կամ  պոստերների վրա գոնե պետք է նշված լիներ, թե հասույթը ում կամ ինչ հասցեով է փոխանցվում:  Ամեն դեպքում 13 համերգ մեկ արտիստի հովանավորել /ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ-հովանավորել /, այդքան էլ արդարացի չէ այլ արտիստների  հանդեպ:
Մեր այն դիտարկմանը, որ չարժե՞ր արդյոք այն միջոցները, որոնք ուղղվում են այս համերգներին, փոխանցվեր ասենք  Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով տուժած հայ ընտանինքերին, մեզ այս հարցին ի պատասխան, ասացին, որ աջակցություն կա, բայց  սփյուռքահայերի ինտերգրման պետական ծրագրի շրջանակներում, աշխատանքներ է տարվում  բարեգործական կազմակերպություններից և անհատ բարերարներից օգնություն ստանալու ուղղությամբ, որի տնօրինումը բացառապես վերապահված է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հենտրոն» հասարակական կազմակերպության և որի  անդամները միայն սիրիահայեր են:
Իհարկե, վստահ այն մի քանի  հազար դոլլարները, որոնք ծախսվել ու ծախսվելու են Նունե Եսայանի համերգների կազմակերպման վրա, վստահ, չէր “ծակի” ռազմական գործողության հետևանքով տուժած ասենք սիրիահայ  մի քանի կարիքավոր ընտանիքի գրպանները. բայց … մեզնից հասնում է բարձրաձայնելը, մնացածը թողնում ենք նախարարության խղճին:

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)
Լուսանկարը՝ Նունե Եսայանի ֆեյսբուքյան էջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0