a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Սփյուռքի նախարարությունում պրակտիկա անցկացրած ուսանողներին

MinDiaspora

Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարությունում իրենց պրակտիկան անցկացրած ուսանողների հետ: Այս մասին հայտնում է Նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը շնորհավորել է Երևանի պետական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային և ՀՀ պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին` իրենց աշխատանքային պրակտիկան նախարարությունում հաջողությամբ անցկացնելու համար: Նա նշել է, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պիտի իր նպաստը բերի Հայաստանի զարգացմանը և հավելել.

-Դրա համար անհրաժեշտ է լինել կրթված և մրցունակ, աշխատանքի հանդեպ ունենալ բարձր պատասխանատվության զգացում, լինել լավատես և մշտապես ձգտել ձեռք բերել նորանոր գիտելիքներ:

Ներկայացնելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ նախարարության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի օգտագործումը Հաայաստանի զարգացման գործում և հայրենադարձությանը նպաստող ծրագրերի իրականացումը:

-Մենք չենք կարող հրամայել Սփյուռքին, բայց փորձում ենք երկխոսելու, մեր ծրագրերը ներկայացնելու շնորհիվ ստեղծել վստահության և գործակցության առողջ մթնոլորտ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մինչ օրս մեր նախարարություն այցելած որևէ սփյուռքահայ հիասթափված չի հեռացել: Ավելին, մեր իրականացրած ծրագրերի արդյունքում Հայաստան են եկել, բարձրագույն կրթություն ստացել հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներ, – հավելել է նախարարը:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը լսել է հանդիպմանը ներկա բոլոր պրակտիկանտներին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր կարծիքը նախարարությունում անցկացված պրակտիկայի վերաբերյալ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0