a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեխնիկական վերազինման ծրագրի իրականացում` Արամ Խաչատրյան համերգասրահում և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

msh.  nax

 

Արամ Խաչատրյան համերգասրահի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ի դահլիճի տեխնիկական վերազինումն այսօր անհրաժեշտություն է դարձել, քանի որ նախորդ դարի առաջին կեսին և 50-ականների կեսին կառուցված այս դահլիճներում թեև ժամանակ առ ժամանակ իրականացվել են ընթացիկ կոսմետիկ վերանորոգումներ, սակայն ստեղծման օրվանից երբեք տեխնիկապես չեն վերազինվել: Խորհրդային արտադրության սարքավորումները տարիների ընթացքում, բնականաբար, ֆիզիկապես և բարոյապես մաշվել են և իրենց տեխնիկական  հնարավորություններով բնավ չեն համապատասխանում միջազգային արդի պահանջներին, իսկ միջազգային ծրագրերի պարագայում, շատ հաճախ Հայաստանի կողմից տեխնիկական ռայդերի չհամապատասխանեցումը հանգեցնում է նախագծերի չիրականացմանը կամ էլ պատճառ դառնում տեխնիկական միջոցների վարձակալության: Վերազինման այս ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ազատվել վերոնշյալ խնդիրներից և բարելավել դահլիճների տեխնիկական հագեցվածությունը՝ այն հասցնելով համաշխարհային ստանդարտներին համապատասխանող որակի ու մակարդակի:

Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է,որ Արամ Խաչատրյան համերգասրահի վերազինման շրջանակներում`մատակարարվել են հարթակներ՝ նվագախմբի, երգչախմբի, լարային գործիքի և դիրիժորի համար, պռոեկցիոն էկրան, նվագախմբի աթոռներ, նոտաների տակդիրներ, լուսամփոփներ, գործիքների տեղափոխման և պահպանման սայլակներ, պարային ծածկույթ, դաշնամուրի տեղափոխման հոլովակներ, նաև մատակարարվել է երկու տեսակի վարագույրներ և այլն: Ամբողջությամբ նորացվել է բեմահարթակը, ամֆիթատրոնը՝ կաղնե մանրահատակով և պաշտպանիչ ծածկով: Սարքավորումները ղեկավարվում են մեկ շարժական վահանակից: Վերանորոգվել է 250 քմ. վերին աշխատանքային հարթակը, ապահովելով անվտանգության և հակահրդեհային կանոնները:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքները մեկնարկել են սույն թվականի սեպտեմբեր ամսին:Ծրագրի շրջանակներում  բեմական մեխանիզացիայի մասով ներդրվելու են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, հիմանական, «Առլեկին» և հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման, պտտվող բեմի համակարգերը: Որոնք ղեկավարվելու են հեռակառավարվող վահանակներով: Ներմուծվելու են ընդհանուր սերվերի, ծրագրային և ցանցային համակարգերը: Փոխվելու է բեմի տախտակամածը, դահլիճի հատակը, հանդիսատեսի աթոռները և այլն: Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվելու են ղեկավարման (ներառյալ սենսորային էկրանները) վահանակը, դիմերային և ցանցային համակարգը,  մալուխային ցանցը:

Ձայնային սարքավորումների մասով ներդրվելու են բեմի ղեկավարման և ներկայացման կառավարման և հեռարձակման,  ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգերը՝ տարբեր սարքավորումներով, ականջակալ, խոսաձողներ և միկրոֆոններ, բարձրախոսեր, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ և այլն:Ներկայումս ընթացող ապամոնտաժման աշխատանքները, որոնք կավարտվեն 2016 թվականի հունվարի վերջին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0