a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության 15 ամյակին նվիրված հանդիսությունը

հայերի միություն նկ․

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է  ունեցել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 15 ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին հրավիրված են եղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, պաշտոնատար անձինք, հյուրեր:

Շնորհավորելով կազմակերպության հոբելյանի առթիվ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է  Ռուսաստանի հայերի միության ազգանպաստ գործունեությունը: Նախարարը մասնավորապես նշել է . «Դուք անցել եք դժվարին, հետաքրքիր, սակայն կայացման լավագույն ճանապարհ։ Կարողացել եք անծայր Ռուսաստանում ստեղծել ձեր կառույցները, կրթական և մշակութային հաստատությունները։ Սփյուռքի նախարարության ստեղծման առաջին իսկ օրից ՌՀՄ-ը դարձավ մեր լավագույն բարեկամն ու գործընկերը: Սիրով ուզում եմ արձանագրել, որ ՌՀՄ-ն իր գործունեությամբ կարևոր ներդրում ունի նաև Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում: Մենք շատ ուրախ ենք, որ խորանում և ամրանում են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության վրա, որին, անշուշտ, իր նպաստն է բերում ՌՀՄ-ն»։

Ողջույնի խոսքով հանդես են եկել  եկան ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։

Վերջում հայտնի արտիստների ու խմբերի մասնակցությամբ տեղի է  ունեցել տոնական համերգ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0