a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տոնից տոն ջերմ ու բարի Երևան

14 copy

Քաղաքամայր Էրեբունի- Երևանի ծննդյան օրը դեռ «չեկած», 130 միլիոն դրամի շուրջ պտտվող խոսակցություններն իրար հերթ չէին տալիս։ Ընդ որում այս տարվա բյուջեի ծավալն ու նպատակահարմարությունը քննարկվում էին ամենատարբեր մակարդակներում: Այսպիսով, Երևանի ծնունդն առոք-փառոք կազմակերպելու համար քաղաքապետարանն այս տարի ծախսեց 130 միլիոն դրամ։ Գումարի մեջ հարմար «տեղավորվեցին», ինչի մասին վկայեցին տոնական ծրագրի, համերգների, միջոցառումների, քաղաքի ձևավորումների առկայությունը: Այլ հարց է, թե ով ինչ սրտով ուրախացավ ու ինչ մասնակցություն ունեցավ տոնի միջոցառումներին: Ու այս ամենին բացարձակապես չխանգարեց երկրի տնտեսական, խոր արմատներ դրած «Ճգնաժամը» ։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի որևէ արտառոց բանի ականատես չեղանք․ տոնական մեծ համերգ հայտնիների, կիսահայտնիների մասնակցությամբ, (չնայած գտնվեցին որոշ աստղեր,ովքեր չմասնակցեցին,հավանաբար, հոնորարի քիչ լինելու,կամ առհասարակ չլինելու պատճառով), «տանտեր » դարձած կամ էլ վաստակած պարգևատրումներ, երկար սպասված,առանձին դեպքերում անսպասելի կոչումներ, տոնական աղմուկ-աղաղակ երևանյան մարդաշատ փողոցներում, ցուցահանդեսներ, արձանների մաքրման աշխատանքներ եվ այլն։

Տոնից առաջ նույնիսկ ձևավորվել էր սոցիալական տարբեր խավի, սեռի, տարիքի ու հասարակական դիրքի մարդկանց ակտիվիստական խումբ, ովքեր միավորվել էին մեկ գաղափարի շուրջ․ այս տարի կամ չեղյալ հայտարարել տոնակատարությունը, կամ էլ հատկացված գումարի մի մասն ուղարկել սահմանամերձ բնակավայրեր՝ դրսևորելով մի քիչ զսպվածություն ։ Ակտիվիստները գրավել էին նույնիսկ վիրտուալ տիրույթը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում կոչ անելով  ընդվզել ու միանալ իրենց նախաձեռնությանը: Բնականաբար,  հասարակության մի մասն էլ ուզում էր ուրախանալ ու տոնի պարտադիր մաս կազմել: Քաղաք գալու, պճնվելու, մայրաքաղաքի զարկերակի աշխատանքին հետևելու առիթներն այնքան էլ շատ չեն լինում:

Ինչևիցե, մայրաքաղաքի տոնի հատկացումների պես առատ ու երկար կյանք ունենաս, քաղաքամայր իմ Երևան: Հավերժանաս, եկող սերունդներիդ հազար ու մի բան ունենաս ժառանգություն թողնելու, պատմություն կերտելու և վստահ քայլերով առաջ շարժվելու հնարավորություն ունենաս, հազարամյա իմ քաղաք: Տոնդ շնորհավոր իմ ջերմ, բարի, մեր երազանքների, լուսավոր ապագայի, բայց նաև պայքարի Երևան․․․

Անի Հովհաննիսյան (Culture.AM)
  • 32 copy
  • 33 copy
  • 1 copy
  • 34 copy
  • 36 copy
  • 35 copy
  • 2 copy
  • 3 copy
  • 4 copy
  • 5 copy
  • 7 copy
  • 8 copy
  • 10 copy
  • 13 copy
  • 9 copy
  • 14 copy
  • 15 copy
  • 16 copy
  • 17 copy
  • 18 copy
  • 19 copy
  • 20 copy
  • 23 copy
  • 22 copy
  • 26 copy
  • 25 copy
  • 24 copy
  • 21 copy
  • 27 copy
  • 28 copy
  • 29 copy
  • 30 copy
  • 31 copy
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0