a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի մի շարք քաղաքներ և պատմամշակութային հուշարձաններ կդառնան արդի արվեստի «էպիկենտրոններ»

Տրիենալե

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի առիթով Գյումրի այցելած նախարար Ամիրյանը շրջել է քաղաքի այն վայրերում, որոնք հնարավոր է՝ վերածվեն արդի արվեստի հարթակների՝ հուլիսի 21-ից սեպտեմբերի 21-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «Ստանդարտ» միջազգային տրիենալեի օրերին: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը, այդ ամիսների ընթացքում Հայաստանի մի շարք քաղաքներ և պատմամշակութային հուշարձաններ կդառնան արդի արվեստի «էպիկենտրոններ»:

Արմեն Ամիրյանին ուղեկցել են մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը, ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Մարինե Հարոյանը, տրիենալեի՝ Հայաստանի համադրող Վարդան Կարապետյանը, ինչպես նաև տրիենալեի գլխավոր համադրող, Art for the World կազմակերպության հիմնադիր տնօրեն, Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր Ադելինա Ջուբերյան Ֆոն Ֆյուրստենբերգը՝ Շվեյցարիայից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0