
18/08/2016
|
Օգոստոսի 19-ին համերգային ծրագիր՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ օգոստոսի 19-ին, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում, ժամը 19:00-20:00-ը տեղի կունենա «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով միջոցառումը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան վարչական շրջանի մշակութային կրթօջախների սաները, կկազմակերպվի նաև կերպարվեստի բաց դաս:
Միջոցառումը կուղեկցվի մանկական զվարճալի ծրագրով:
«Երևանյան ամառ 2016»-ի միջոցառումներն անցկացվում են Երևանի բոլոր վարչական շրջաններում: