a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում է Քեմբրիջի հայկական եկեղեցու երգչախումբը

Yerevan_municipality

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Քեմբրիջ քաղաքի հայկական եկեղեցու հովանու ներքո գործող Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարած հինգ տասնամյակի պատմություն ունեցող երգչախմբի անդամների հետ: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպմանը մասնակցել է նաև տեղի եկեղեցու հոգևոր հովիվը:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով հոբելյանական տարվա առթիվ ՝ քաղաքապետն իր բարեմաղթանքներն է հղել և կարևորել է հայանպաստ այն գործունեությունն ու առաքելությունը, որը երգչախումբը ստանձնել է արդեն կես դար: Տարոն Մարգարյանը զրույցի ընթացքում հյուրերին համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի մշակութային կյանքն ու  զարգացման հեռանկարները։

 

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ հյուրերը նշել են, որ երգչախումբը, որի կազմում նաև այլազգիներ են, կատարում է հիմնականում հայկական հոգևոր ու դասական ստեղծագործություններ:
Հանդիպման ավարտին հյուրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել են այցելել Քեմբրիջ՝ ներկա գտնվելու երգչախմբի ստեղծման 50-ամյակին նվիրված մեծ համերգին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0