a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/06/2015

Օպերային ներկայացումներ գյուղերում էլ կտեսնեն

Karen-Durgaryan

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի (լուսանկարում) ստեղծագործական համագործակցությունը Թաթարստանի Մ. Ջալիլյայի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի հետ սկսվել է 2009 թ.-ից: Այդ թատրոնում հայ դիրիժորը ղեկավարել է Վերդիի «Տրուբադուր», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերային, Մինկուսի «Դոն Կիխոտ», Ադանի «Ժիզել», Չայկովսկու «Կարապի լիճ» բալետային ներկայացումները եւ այլն: Նախօրեին Կարեն Դուրգարյանը վերադարձավ Կազանից, որտեղ ղեկավարել է Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը նվիրված էր Եղեռնի 100-րդ տարելիցին: «Առավոտի» հետ զրույցում դիրիժորը նշեց, որ Կազանի օպերային թատրոնը հարուստ ավանդույթներ ունեցող մշակութային օջախ է, որտեղ անցկացվում են օպերային եւ բալետային արվեստի այնպիսի հեղինակավոր միջազգային փառատոներ, ինչպիսին են Ֆեոդոր Շալյապինի եւ Ռուդոլֆ Նուրիեւի անվան փառատոները: Մեր զրուցակիցը հիացմունք արտահայտելով տեղի ունկնդրի մասին՝ ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում աշնանը Կազանի օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներից իր ղեկավարությամբ եվրոպական մի շարք երկրներում ցուցադրելու կապակցությամբ:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0