a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանը ցուցադրել է հայկական հազվագյուտ հավաքածուն

եպհ

Եվրոպայի հնագույն գրադարաններից մեկը` Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանը, պատմության մեջ առաջին անգամ ցուցադրեց հայկական հազվագյուտ ձեռագրերի և տպագիր գրականության իր հավաքածուն` 100-ից ավելի ցուցանմուշներ:

ԵՊՀ-ի պաշտոնական կայքէջի տվյալներով, պատվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ ցուցահանդեսի կազմակերպիչները նպատակ ունեն այցելուներին ցույց տալ հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ձեռքբերումները՝ հարուստ կրոնական և գրական կոթողներից մինչև աշխարհասփյուռ հայկական համայնքների ու առևտրականների թողած ժառանգությունը:

Ցուցադրության կենտրոնական մեխը 17-րդ դարասկզբի հայտնի մանրանկարիչ Մեսրոպ Խիզանեցու ծաղկած հիասքանչ Ավետարանը և նրա աշակերտ՝ Հակոբ Ջուղայեցու ձեռագրերն էին, ինչպես նաև հայկական առաջին տպագիր գրքերի օրինակները:

Հիմնական թեման, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության պատմությունն էր: Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեստրի և Լոնդոնի համայնքներից, որոնք նկարագրում էին Ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի մշակութային և կրոնական կյանքը՝ անհատական պատմություններով հանդերձ: Ներկայացվեց նաև Մեծ եղեռնի մասին անդրադարձը ժամանակակից գրականությունում, մասնավորապես Հրանտ Դինքի, Էլիֆ Շաֆակի և Ֆեթիյե Չեթինի գործերում:

Հարկ է նշել, որ նման կարևոր նախաձեռնությունն իր ազդեցությունն ունեցավ բրիտանական լայն հասարակության և հատկապես միջազգային ուսանողական շրջանակում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0