a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
16/11/2015

Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանն այնպես են ստեղծել երգը, հազար տարի չես կարող քանդել. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

օֆելյա համբարձումյան

Panorama.am-ը գրում է․Մանկավարժների բացակայություն, տարբեր մրցույթներ, ընդօրինակություն: Սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնք, ըստ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի, հայ արվեստը, մասնավորապես երգարվեստը փչացնում են, ոչնչացնում:

«Մենք մանկավարժներ չունենք: Կարծում եք այսօրվա դերասանները, որ գալիս են, պակաս տաղանդավոր են, քան Գուլակյանի, Աճեմյանի, Լևոն Քալաթարի, ուսանողները: Բոլորովին: Հակված չեմ դրան: Բայց ումի՞ց պետք է նրանք ստանան անհրաժեշտ գիտելիք: Տաղանդավոր երեխաներ են, համարձակ, բայց սովորեցնող չունեն»,-ասել է Առաքելյանը

Ս.Առաքելյանի խոսքով, հաճախ կազմակերպվող մրցույթները, նաև կրկնօրինակելը,  կործանում են մեր արվեստը, փչացնում են երգարվեստը:

«Դու քո երգ երգի, ինչո՞ւ ես կրկնում Օֆելյա Համբարձումյանին, ի՞նչ գործ ունես Ռուբեն Մաթևոսյանի հետ: Նրանք այնպես են ստեղծել երգը, հազար տարի չես կարող քանդել: Կրկնել պետք չէ: Շերամն այնքան չկատարված երգեր ունի, այդ երգերը կատարեք: Վերցրու ինքդ, սարքի քոնը, մի վերցրու ուրիշի սարքածը ու կատարի:  Ռուբենը որ եկավ, ոչ մեկի երգը չերգեց, իրենը երգեց: Հասավ այնտեղ, որ Կրեմլյովսկի դահլիճում կառավարական համերգին Ռուբենը երգեց, կոմպոզիտոր Դմիտրի Շեստակովիչը, մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Սեմյոն Տիմոշենկոն ոտքի կանգնած ծափահարում էին: Դմիտրի Շոստակովիչն ասաց՝ «ինչ հարուստ ազգ է, ինչպիս երգիչ, առաջին անգամ եմ լսում ժողովրդական երգերի կատարողի, ով վերևը չի գոռում, այս ամենը ձայն է, սիրտ է, հոգի է»

ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0