a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը կսկսվի մարզային ծրագրով

Fresco_festival

Բացօթյա կինոդիտումներ, համերգներ ու ցուցահանդեսներ, մեկ տասնյակից ավելի միջազգային հյուրեր. արդեն 3-րդ անգամ մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը:

Ինչպես հայտնում է փառատոնի լրատվական ծառայությունը, օգոստոսի 19-ից 29-ը անցկացվող փառատոնի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

«Ֆրեսկո»-ն այս տարի սկսվում է մարզային ծրագրով: Օգոստոսի 19-ից 21-ը Հաղարծնի վանքային համալիրիում կանցկացվի միջազգային բացօթյա կինոճամբար: 100-ից ավելի մասնակիցներ ներկա կլինեն մշակութային տարբեր միջոցառումների:

Փառատոնի երկրորդ հատվածը կանցկացվի Երևանում: «Ֆրեսկո»-ի շրջանակում նախատեսվում է 2 մեծ ցուցահանդես, որոնց պաշտոնական մեկնարկը կազդարարվի հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի և լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերով:

Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված են 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից հայկական են միայն 4-ը: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0