a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/09/2015

10-ամյա Համբարձումը Թուրքիայի դրոշի տակ Արարատն է պահանջնել ու դարձել 1-ին մրցանակակիր

Aravoti-lusankarneric

Առավոտը գրում է․ Օրերս Թուրքիայի Մարմարիս քաղաքում տեղի ունեցած «Ապագայի աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին «Ազգային երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 10-ամյա Համբարձում Թարլանյանը, որը Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղից է ու սովորում է Գյումրիի «Փյունիկ» արվեստի դպրոցում: Համբարձում Թարլանյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ հանդես է եկել երեք երգերի՝«Պիտի գնանք վաղ, թե ուշ», «Լորիկի» եւ «Տեր ողորմյայի» կատարմամբ:

Ըստ Համբարձումի, ինքը շատ է հուզվել Թուրքիայի դրոշի տակ «Պիտի գնանք» ու «Տեր ողորմյան» երգելիս: Տղայի ասելով, ինքը ներկայացրեց իր պահանջը թուրքերին:
Նրա ուսուցիչը՝ ԵՊԿ  Գյումրու մասնաճյուղի  ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ, երգիչ Գեւորգ Նորոյանը պատմեց, որ հանձնախումբը, որը կազմված էր լուրջ մասնագետներից,  նրան ճանաչել է որպես 1-ին մրցանակակիր ու նաեւ ազգային երգի լավագույն կատարող:  Ըստ մեր զրուցակցի, Համբարձումը  բավական լուրջ տպավորություն է թողել թե՛ ժյուրիի անձնակազմի եւ թե՛ հանդիսատեսի վրա:  Այնպես են տպավորվել նրա կատարումներից, որ ժյուրիի թուրք անդամը եկել է, հասել է  հյուրանոց ու հատուկ նվերներով երեխային շնորհավորել է, այնուհետ հրավիրել է ճաշկերույթի:

«Համբարձումն այնպես էր ոգեւորվել, որ ինձ ելույթից մեկ օր առաջ ասում էր՝ պատկերացրեք ընկեր Նորոյան, ես այնպես երգեմ, որ իմ երգի ձայնից Թուրքիայի դրոշը պոկվի ու ընկնի իմ ոտքերի տակ: Շատ պատվախնդիր է, գնացել է իր պապերի երկիրը, տեսավ  դրախտավայրը ու խրոխտ ձայնով կատարում էր գուսան, Արցախյան ազատամարտիկ Հայկազունու երգը՝ «Պիտի գնանք վաղ, թե ուշ»:

Ավելին՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0