a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«12 փաստ հայկական մշակույթի մասին, որ դուք, իհարկե, չգիտեք»․ ռումինական կայքի անդրադարձը հայկական մշակույթին

portrete_11368900

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի հայկական թաղամասում օգոստոսի 7—9—ը երրորդ տարին անընդմեջ տեղի կունենա «Ստրադա Արմենեասկ» (Հայկական փողոց) փառատոնը։ Ավանդույթի համաձայն՝ աշխարհին և ռումինական հասարակությանը կներկայացվի 12 հազար տարվա պատմություն ունեցող հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու առանձնահատկությունները։
Հայկական փառատոնին է անդարադարձել ռումինական «realitatea.net» կայքը՝ «12 փաստ հայկական մշակույթի մասին, որ դուք, իհարկե, չգիտեք» խորագրով հետաքրքիր հոդվածում՝ մեր դարավոր մշակույթի մասին հետաքրքիր մանրամասներ հայտնելով նաեւ մեզ՝ հայերիս։
1. Հայաստանում է հայտնաբերվել առաջին մամոնտը։
Հնէաբանական ուսումնասիրությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել են մամոնտի մնացորդներ, որոնց հասակը թվագրվում է մոտ 600 հազար տարվա վաղեմությամբ։ Ցամաքի վրա երբեւէ բնակված այս ամենամեծ կաթնասունն ունեցել է 5,3 մետր բարձրություն եւ 9 մետր երկարություն։

Mamont

2. Հումակերությունն սկսվել է Հայաստանում։
Քչերը գիտեն, որ հումակերության հիմնադիրը նույնպես հայ է՝ բեյրութահայ վիրաբույժ Արշավիր Տեր—Հովհաննիսյանը, ով հումակերությամբ բուժում էր տարբեր հիվանդություններ։ 1960 թվականին Տեր—Հովհաննիսյանը հրապարակել է «Հում ուտել» գիրքը, որը իսկական «Աստվածաշունչ» է այս ուղղության հետեւորդների համար։

M2
3. «Թոմ եւ Ջերի» հանրահայտ մուլտֆիլմում կատուն մկանը հալածում է հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործություններից «Սուսերով պարը» («Գայանե» բալետից) երաժշտության տակ։

M3

4. 20—րդ դարի ամենահայտնի դիմանկարների հեղինակը նույնպես հայ է։
Թուրքիայում ծնված ազգությամբ հայ, Հայոց ցեղասպանությունը վերապրած անվանի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի լուսանկարչական ապարատն անմահացրել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Արլբերտ Էյնշտեյնը, Ուինսթոն Չերչիլը, Ֆիդել Կաստրոն, Պաբլո Պիկասոն, Ժակ Կոստան, Էլիզաբեթ Թեյլորը, Օդրի Հեփբերնը, Ալֆրեդ Հիչքոքը, Էնդի Ուորհոլը, Մուհամեդ Ալին, Մարտին Լյութեր Քինգը, Բրիջիտ Բարդոն, Մայր Թերեզան եւ այլք։
portrete_11368900

5. Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ երեխաները դպրոցում պարտադիր շախմատի դասեր են անցնում։
Այստեղ 6 տարեկանից երեխաները սկսում են հաճախել շախմատի դասերի եւ անգամ քննություն հանձնել։ Շախմատը զարգացնում է մտավոր կարողությունները։
sah_19643900
6. ՄիԳ ինքնաթիռը ստեղծել են հայազգի ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը եւ Միխայիլ Գուրեւիչը։ Միկոյանի գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել են 55 համաշխարհային ռեկորդներ, որոնց զգալի մասը դեռեւս մնում է չգերազանցված։
mig_57967200
7. Հայաստանում է հայտնաբերվել նաեւ աշխարհի ամենահին կոշիկը։
Հնագետները Հայաստանում հայտնաբերել են շուրջ 5,5 հազար տարվա հնության ոտնաման, որը առայժմ գտնված աշխարհի ամենահին կաշվե կոշիկն է։ Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Ռոն Փինհասին համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։
Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637—5387 տարվա հնության է։
pantof_60301200
8. Հայկական մշակույթի եւ հայկական ինքնության առանցքային բաղադրիչներից է հայկական այբուբենը, որն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։
Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին։ 12—րդ դարից ի վեր հայոց գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։
alfabet_24319800
9. Մեր օրերում դժվար է պատկերացնել կյանքն առանց բանկոմատների, որի հեղինակը նույնպես հայ է՝ գյուտարար Լյութեր Սիմիջյանը։
Սիմիջյանը ավելի քան 200 գյուտի հեղինակ է։ Նրա հայտնագործություններից շատերը հեղաշրջել են ժամանակակից աշխարհը։ Առաջին բանկոմատն ստեղծվել է 1969—ին, Նյու Յորքի քաղաքային բանկի համար (այժմ՝ «Citibank»)։
bancomate_52478300
10. Ռումինական կայքի ուշադրությունից, անխոս, չի վրիպել նաեւ հայկական լավաշը, որը ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս է կազմում։
Այսօր էլ հայերը լավաշը թխում են նույն եղանակով, ինչ—որ 5000 տարի առաջ։ Իսկ համի գաղտնիքը թոնրի մեջ է, որտեղ այն թխվում է։
tonir_37856000
11. Ռումինիայում հայտնի եւ զարգացման մեջ մեծ ներդրում ունեցող հայերը։
personalitati_82666100

Ռումինիայի հայ համայնքը կարեւոր ազդեցություն է ունեցել երկրի կրթության, տնտեսության, բժշկության, երաժշտության, գրականության ոլորտներում։ Ռումինահայ անվանի գործիչներից են Սպիրու Հարեթը, Մանուկ Բեյը, Վիրգիլ Մադջարուն, Ջորջ Ասաքը, Անա Ասլանը, Կարապետ Իբրաիլանուն եւ այլք։
12. Հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են եւ ունեն 12 հազար տարվա պատմություն։
4500 տարվա հնության քարտեզի վրա ապացույցներ են պահպանվել այն մասին, որը հայերը եղել են նաեւ բաբելոյնան ժամանակներում։ Որոշ գիտնականներ Հայկական լեռնաշխարհը համարում են քաղաքակրթությունների բնօրրան, Հռոմի, Հունաստանի կամ Հին Եգիպտոսի հետ միասին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0