a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Անկախության սերնդի ձայնը». Երիտասարդ ստեղծագործողների համալսարանական մրցույթ-փառատոն

YSU_Culture_Center

ԵՊՀ Մշակույթի կենտրոնը հայտարարում է «Անկախության սերնդի ձայնը» խորագրով երիտասարդ ստեղծագործողների համալսարանական մրցույթ-փառատոն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այն անցկացվում է երեք ուղղություններով՝

1. Կոմպոզիտորական մրցույթ.
(հեղինակային երգ և գործիքային ստեղծագործություն անվանակարգեր):
Աշխատանքները պետք է ներկայացնել mp 3 ձևաչափով (կամ որևէ ձայնագրված տարբերակով) կամ նոտագրությամբ (նոտագրված լինելու դեպքում): Մրցույթն անցկացվում է ՀՀ Կոմպոզիտորների միության հետ համատեղ:

2. Գրական մրցույթ.
(արձակ ստեղծագործություն, բանաստեղծական շարք, Էսսե անվանակարգեր):
Ներկայացնել 3 արձակ, 10 բանաստեղծություն և 1 էսսե (միայն էսսեն պետք է լինի «Անկախության սերնդի ձայնը» թեմայով): Մրցույթն անցկացվում է «Անդին» ամսագրի հետ համատեղ:

3. Կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ.
(գեղանկարչություն, լուսանկարչություն, կիրառական արվեստ, քանդակ և գրաֆիտի անվանակարգեր):
Միայն գրաֆիտի աշխատանքները պետք է լինեն «Անկախության սերնդի ձայնը» թեմայով՝ ներկայացնել աշխատանքի էսքիզային տարբերակը: Մրցույթն անցկացվում է «Total Art» մշակութային ՀԿ-ի հետ համատեղ:

Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված են մրցանակային տեղեր և խրախուսական պարգևատրումներ, պատվոգրերև հուշանվերներ: Ծրագրին կարող են մասնակցել Երևանի պետական համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողները: Մասնակիցների ստեղծագործությունները ընտրվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:

Մրցույթ-փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 15-25-ը: Մասնակցության համար պետք է լրացնել հայտաձևը և ուղարկել կենտրոնի էլեկտրոնայինհասցեին՝ culturecenter@ysu.am: Գրական մրցույթի համար վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է, իսկ կոմպոզիտորական և կերպարվեստի մրցույթների համար՝ սեպտեմբերի 10-ը:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 060-710-183, 060-710-184, բջջ. 093-31-74-65, 091-53-63-73, գրել Կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/ephculturecenter/, կամ այցելել ԵՊՀ Մշակույթի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0