a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

7 հաղորդիչներ ու 120 ընդունիչներ․ «Գեոթիմ»-ը ռադիոսարքեր է նվիրել Մատենադարանին

Matenadaran

Այսուհետ Մատենադարանի Թանգարանային համալիրում խմբակային շրջայցերը կիրականացվեն բարձրակարգ ռադիոգիդերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը։Տնօրենի խոսքով, շատ կարևոր է «Գեոթիմ»-ի կողմից ստացած աջակցությունը։
Ըստ նրա՝ ռադիոգիդերը գալիս են ամբողջացնելու թանգարանային համալիրի տեխնիկական վերազինման և արդիականացման գործընթացը,  նպաստելու թանգարանային ընդունելությունների որակի բարձրացմանը:

Ընդհանուր թվով 7 հաղորդիչներն ու 120 ընդունիչները ձեռք են բերվել «Գեոթիմ» ՓԲԸ-ի աջակցությամբ, որի տնօրեն Հայկ Ալոյանն իր հերթին նշեց, որ իրենց սոցիալական ծրագրերն աջակցելու են այն ոլորտներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն բազմապատկել Ամուլսարի ծրագրի դրական սոցիալ-տնտեսական ազդեցությունը։ Նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում ավելի քան 650.000 ԱՄՆ դոլար են ներդրել Ամուլսարի համայնքներում կրթական և զբոսաշրջության զարգացման ծրագրերում:

Հայկ Ալոյանը նաև ասաց, որ «Գեոթիմ»-ի և Մատենադարանի համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու:

Matenadaran1
Լ
ուսանկարը՝ Մեդիամաքսի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0