a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“One Caucasus” փառատոնը Վրաստանում կհամախմբի հայ, վրացի և ադրբեջանցի երիտասարդներին

1440491483_33510f7c-e04d-4f94-8e4c-4d61f3361883

Ս․թ․ օգոստոսի 27-29-ը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդ ներկայացուցիչները կհանդիպեն Վրաստանի Մառնեուլի գյուղում  նախատեսված միջազգային փառատոնի շրջանակներում։«Sputnik-Грузия»-ի տեղեկացմամբ փառատոնի նպատակն է ստեղծել ոգոշնչող, խաղաղ, անվտանգ տարածք Հարավային Կովկասում բնակվող երիտասարդության համար։
Հատկանշական է, որ փառատոնն անց է կացվում Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից Վրաստանի Մառնեուլիում։
Կազմակերպիչները նշում են, որ փառատոնի շրջանակում նախատեսվում է կրթամշակութային միջոցառումների անցկացում հայկական, վրացական և ադրբեջանական գյուղերի երեխաների համար։ Անդրկովկասյան երեք պետությունների երաժիշտների և կատարողների հետ մեկտեղ փառատոնին իրենց արվեստը կներկայացնեն նաև Լեհաստանի և Սենեգալի Հանրապետության երաժիշտները։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0