a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քալիֆորնիայի շրջաններից մեկում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Օրինջ քանթրի

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Օրինջ քանթրիի իշխանությունները ապրիլի 24-ը հայտարարել են Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ինչպես հայտնում է Ասպարեզը, շրջանի խորհուրդը արդեն 2-րդ անգամ է հրապարակում համապատասխան հռչակագիրը:

Օրինջ քանթրիի ղեկավար Միշել Սթիլը տեղի հայ համայնքի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է.

-Հայերը ոչ միայն սպանվել, այլ նաև զրկվել են իրենց հողերից ու ողջ ունեցվածքից,-ասել է նա և հավելել, որ անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումը անհրաժեշտ է ոճրագործությունը չկրկնելու համար:

Սթիլի խոսքից հետո ելույթ են ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները ինչպես նաև շրջանի ղեկավարության այլ ներկայացուցիչներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0