a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Այսօր մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը

մարաթոն նկար

«Հայաստան» հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ը կանցկացնի 16-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը։Դրամահավաքի ողջ հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը, Սիրիայի եւ Իրաքի հայ ապաստանյալների օգնությանը:

“Չարագործների ձեռքով այսօր մեր երկիրը` Ֆրանսիան, վիրավոր է: Մենք սգում ենք: Նույն դաժանությունը 1915թ-ին տեսած մեր հայ ժողովրդի զավակների մի մասն էլ այսօր բարբարոսների պատճառով հարկադրաբար լքում է իր տունը Սիրիայում եւ Իրաքում եւ տարագիր ճամփա որդեգրում: Սա հարված է մի քաղաքակրթության, որի հիմքում ընկած են սերը մերձավորի հանդեպ, հարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ, հանդուրժողականությունն ու ազատությունը: Հայաստանն ու Արցախը նույն քաղաքակրթության կրողներն են: Մենք պետք է պաշտպանենք այդ քաղաքակրթության սահմանները եւ աջակցենք այն տասնյակ հազարավոր հայերին, ովքեր այսօր հրատապ օգնության կարիք ունեն: Հեռախոսամարաթոն 2015-ի կնքամայր Անն Իդալգոյի եւ կնքահայր Պատրիկ Դեւեջյանի համաձայնությամբ մենք անցկացնում ենք մարդասիրական խոշոր այս ակցիան, ինչպես որ նախատեսված էր: « Դուք մեզ չեք վախեցնի” խոսքերը, որ գրված են Փարիզի շենքերի պատերին, լիովին արտացոլում են մեր դիքորոշումը», հայտարարել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման այս տարվա բացումն ազդարարվել է  նոյեմբերի 12-ին Փարիզի քաղաքապետարանի պալատում կայացած ճաշով:
Դրամահավաք-միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ եւ Լիոն քաղաքներում, որտեղից ավելի քան 600 կամավոր 5 օր շարունակ հեռախոսով կապվում է եվրոպաբնակ շուրջ 50000 հայ ընտանիքների հետ եւ հանգանակություններ հավաքագրում:
Ավանդույթի համաձայն` հեռախոսամարաթոնի մասնակից երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան եւ Շվեյցարիան: Եվրոպայում գործող Հիմնադրամի մյուս տեղական մարմինները /Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Հոլանդիա, Շվեդիա, Ռումինիա, Հունաստան, Կիպրոս/ իրենց երկրներում կիրառում են սեփական դրամահավաք մեխանիզմները:

 

Աղբյուրը՝ himnadram.org
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0