a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
13/11/2015

Անասելի հանցագործության անունը…

ցեղասպանություն

armeniangenocide100.org-ը գրում է․Իսպանական առաջատար El Pais պարբերականը հրապարակել է իսպանացի փիլիսոփա, լրագրող Մատե Ռեյեսի հոդվածը ցեղասպանության հասկացության մասին, որում հեղինակը անդրադարձ է կատարում նաև Հայոց ցեղասպանությանն ու դրա առնչությանը Ռ. Լեմկինի ստեղծած եզրույթի հետ: Հոդվածը ներկայացնում ենք զգալի կրճատումներով:
«Ռազմական հանցագործությունըմարդկության դեմ կատարված հանցագործությունը և ցեղասպանությունը երեք իրավական հասկացություններ են, որոնք փոխարինաբար օգտագործում ենք խոշորագույն հանցագործությունները որակավորելու համար, ինչպես օրինակ` Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարի տեղի ունեցածի դեպքում: Նյուրնբերգի դատարանը նացիստական առաջնորդներին դատապարտեց պատերազմական հանցագործության համար և ոչ թե՝ ցեղասպանություն իրագործելու:

Դատավորներին շփոթության մեջ է գցում «ցեղասպանություն» եզրույթը, որը շրջանառության մեջ էր դրել իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Նա իր աչքով էր տեսել նացիստական գործողությունները եվրոպաբնակ հրեաների նկատմամբ, որոնք բնավ էլ բնորոշ չէին ռազմական հանցագործության, քանի որ անզեն մարդկանց դեմ էին ուղղված և հստակ նպատակ ունեին՝ բնաջնջելու մի ողջ ժողովրդի: Այդ ամենը հիշեցնում էր նրան հայերի կոտորածները Օսմանյան Թուրքիայում, և Լեմկինը չէր ցանկանում, որ նացիստական հանցագործությունը նույն ճակատագրին արժանանա` հստակ հիշելով Հիտլերի խոսքը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Ամենը մոռացության էր մատնվել:

ավելին՝ armeniangenocide100.org կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0