
13/08/2016
|
Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրել է Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը: