a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Եգիպտոսի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ընդունման հարցը

egypt-parliament

Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել  1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որպես ցեղասպանության որակող բանաձև։ Այդ մաին հաղորդում է Եգիպտական «Եոմ էլ Սապեհ» («Եօթներորդ օր») թերթի կայքէջը։

Համաձայն տեղեկատվության՝  բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին է ներկայացրել  պատգամավոր Մուստաֆա Բեքիրը: Բանաձևը պահանջում է ճանաչել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը որպես ցեղասպանություն և նույնն էլ կոչ է անում միջազգային հանրությանը: Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը:

 

Նշենք, որ Եգիպտոսի խորհրդարանը բաղկացած է 596 պատգամավորից, իսկ հայկական բանաձևի տակ ստորագրել է 337 պատգամավոր:

 

Պատգամավոր Ֆայէզ Պարաքաթ նշում է, որ  Հայոց Ցեղասպանության ճանաչման խորհրդարանական որոշման նախագիծի ստորագրությունները նաև եգիպտական պետականության դեմ թրքական իշխանութիւնների սահմանազանցությունների եւ ներքին գործերին միջամտելու հետեւողական փորձերին  հակադարձելու փորձ են։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0