a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

5 (1)

Դեկտեմբերի 12-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կառույցը՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը (EDS) ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Բանաձևը դատապարտում է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանական գործողություններն ընդդեմ հայերի, ասորիների և Պոնտոսի հույների։ Փաստաթղթով կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նշվում է նաև, որ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի իշխանությունների կողմից աշխարհում ծնում է նոր ոճիրներ։

«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության նախագահ Գիորգոս Հաջիգիորգիոն ասել է, որ առաջին անգամ է EDS-ը պաշտոնական դիրքորոշում ներկայացնում ցեղասպանությունների վերաբերյալ. «Մեր խորհրդի հավաքի ընթացքում այսօր բազմաթիվ քննարկումներ եղան, և ձայների մեծամասնությամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվեց։ Մենք կոչ ենք անում Եվրամիության բոլոր երկրներին, որ նրանք ևս ճանաչեն ու դատապարտեն Ցեղասպանությունը։ Պետք է ասեմ, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը նույնպես ունի իր պաշտոնական դատապարտող դիրքորոշումը հարցի շուրջ։ Բազմաթիվ երկրների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և մեր ցանկությունն էր, որ EDS-ը ևս ունենա իր պաշտոնական տեսակետն այդ առումով»։

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) նախագահ Խավիեր Ուրտադո Միրան կարևորում է այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին խոսում է Եվրախորհրդարանում իշխող ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կառույցը՝ EDS-ը։ «Պետք է ասեմ, որ DEMYC-ը նույնպես այս տարվա ապրիլին Երևանում ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Մենք այսօր դարձյալ այստեղ ենք՝ աջակցելու մեր հայ ընկերներին, որպեսզի այս հարցն ավելի լայնորեն քննարկվի միջազգային օրակարգում»,- նշել է  Խավիեր Ուրտադո Միրան՝ ընդգծելով, որ այստեղ գտնվող եվրոպացի ուսանողները, վերադառնալով իրենց երկրներ, կխոսեն այս մեծ ոճրի մասին։ Նա իր խոսքը ամփոփել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսով՝ հիշում ենք ու պահանջում։

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0