a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երգում ենք Կոմիտաս»․Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

6 (1)

Նախօրեին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է նախարարին կից ատյանի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր չորս հարց:

Ինչպես տեղեկանում ենք սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից, ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Է. Եսայանցը: Նա նշել է, որ «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել են տարվա սկզբից, մշակվել են սփյուռքյան խմբերի՝ փառատոնին մասնակցության պայմանները, հայտաձևերը, որոնք առաքվել են մասնակիցներին և տարածվել զանգվածային լրատվամիջոցներով: Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 25-27-ը կայանալիք միջոցառումներին կմասնակցեն 15 մենակատար աշխարհի 10 երկրից՝ Շվեդիայից, Հունաստանից, Ճապոնիայից, նաև ճապոնուհի, Լիբանանից, Իսրայելից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Արցախից, Էստոնիայից, Գերմանիայից, ՌԴ-ից, և 10 երգչախումբ՝ 6 երկրից՝ Թուրքիայից, Իրանից, Հորդանանից, ՌԴ-ից, Էստոնիայից, Վրաստանից: Զեկուցողը նշեց նաև, որ սեպտեմբերի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք եզրափակիչ համերգին կոմիտասյան շարքով հանդես կգա նաև պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Ամիրզադյանը ներկայացրել է 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում  իրավական և տարաբնույթ հարցերով քաղաքացիների դիմումների և այցելությունների միջոցով առաջադրված խնդիրների քննարկումների և լուծումների արդյունքները: Նա նշել է, որ 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում տարբեր հարցերով գրավոր դիմել կամ  նախարարություն են այցելել 3280 քաղաքացի, որոնցից 2952-ը կամ 90%-ը սփյուռքահայեր են: Ընդ որում 2184-ը կամ 74%-ը սիրիահայեր, իսկ 768-ը կամ 26%-ը սփյուռքահայեր այլ երկրներից:

Զեկուցողը կարևորել է նաև կրթական, գիտական և մշակույթի ոլորտներում համագործակցության առաջարկների դրական աճը, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է և պայմանավորված է Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացման ընթացքով, նախարարության ծրագրերի ավելացմամբ, սփյուռքյան համայնքների իրազեկվածության և ծրագրերի լուսաբանման ծավալների ընդլայնմամբ, ինչպես նաև համահայկական, միջազգային կազմակերպությունների և եկեղեցական կառույցների հետ համատեղ միջոցառումների ավելացմամբ:

ՀՀ ՍՆ աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել վարչության պետ Կ. Սարգսյանը: Նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են «Հայկական Սփյուռք-2013» և «Հայկական Սփյուռք-2014» տարեգրքերի հրատարակման աշխատանքները՝  նախարարի կողմից հաստատված ժամանակացույցով և շահող կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներին համապատասխան:Զեկուցողը կարևորել է, որ վերջին երկու տարիների ընթացքում էապես ակտիվացել են աշխատանքները համահայկական կազմակերպությունների հետ:Հայապահպանության, համայնքների զարգացման, լեզվի, հայ ինքնության, սփյուռքում պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև մշակութային, գիտակրթական, հրատարակչական և այլ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով համագործակցության հուշագրեր են կնքվել համահայկական կազմակերպությունների հետ:

Անդրադառնալով հուշագրերին՝ նախարարը հանձնարարել է հետևել այդ հուշագրերի պահանջների կատարման ընթացքին:

Նախարարության «Մեր մեծերը» 2016 թվականի ծրագրում նոր անուններ ընդգրկելու առաջարկով հանդես է եկել համահայկական ծրագրերի վարչության պետ Գ. Գյանջումյանը: Առաջարկվեցլ է2016 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկել գրող, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբի (175-ամյակ), գրող, խմբագիր, բանասեր և պատմաբան Վահե Հայկի (120-ամյակ), անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի (90-ամյակ), գրող և քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանի (150-ամյակ), գրող Գրիգոր Զոհրապի (155-ամյակ) անունները: Ատյանի անդամները հաստատել են 2016 թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվելու համար առաջարկված անունները:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձել է նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին ու բացթողումներին,  և կարևորել սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0