a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/11/2015

Երկդարյա տոհմածառի ժառանգը

վրեժ քասունի

hayernaysor.am-ը գրում է․ Քասունի ընտանիքի պատմությունը Վրեժի հիշողության մեջ ձգվում է մինչեւ 19-րդ դարի սկիզբ: Տոհմածառի արմատներում Թորոս Հոջան է, որն ապրել է մինչեւ 1830-ական թվականների վերջը, այսօրվա Ադիյամանի շրջակայքում՝ Բեսնիի շրջանում գտնվող Քեսուն բերդաքաղաքում: Այստեղից էլ գալիս է տոհմի ազգանունը` Քասունի: «Թորոս Հոջան եղել է մարտիկ, գյուղատնտեսությամբ է զբաղվել, մեծ կալվածքներ է ունեցել Քեսունում եւ Բեսնիում: 1800-ականների սկզբներին մասնակցել է կիլիկիահայերի ապստամբություններին եւ եղել ջոկատներից մեկի ղեկավարը»,- հիշելով ընտանեկան զրույցները` պատմում է Վրեժը:

Երբ 19-րդ դարի կեսերին Օսմանյան իշխանությունները քանդում են բերդաքաղաքը, Թորոս Հոջայի որդի Դիշո Եղիան ընտանիքի հետ տեղափոխվում է Այնթապ (այսօրվա Գազիանթեպ)։ Վերջինիս թոռը՝ Եղիան, երկար տարիներ առաջնորդում է տեղի ավետարանական եկեղեցին եւ աշխատում որպես ուսուցիչ: Հենց նա էլ առաջինը որպես գրական կեղծանուն օգտագործում է Քասունի ազգանունը: 19-րդ դարի վերջերին Եղիա Քասունին ընտանիքի հետ տեղափոխվում է Մարաշ, որտեղ ընտանիքն ապրում է մինչեւ 1919 թվականը` հաջողելով թաքնվել եւ խուսափել Հայոց ցեղասպանության արհավիրքից ու կոտորածներից:

«Ֆիզիկական վտանգի դեմ պայքարելով` մինչեւ վերջ հույս են ունեցել, որ այդտեղ, ի վերջո, լավ կլինի, ի վերջո կխաղաղվի: Քաղաքում չեն ապրել, միշտ թաքնվել են»,- պատմում է Վրեժը:

Մինչեւ ջարդերը Եղիա Քասունին եղել է Օսմանյան կայսրություն ժամանող գերմանական պատվիրակությունների թարգմանիչը, իսկ նրա եղբայր Մանվել Քասունին, որը 4-5 լեզու է իմացել, եղել է անգլիական զորքերի պաշտոնական թարգմանիչն ու անգլիական բանակի հետ հասել է մինչեւ Պաղեստ Այլեւս անհնար համարելով դիմանալ թուրքական հետապնդումներին` 1919 թ.-ին Եղիա Քասունին ընտանիքն ու այդտեղ մնացած ողջ հայ համայնքն առաջնորդում է դեպի Սիրիա: Սիրիայում նախ ժամանում են Դամասկոս, հետո` հաստատվում Հալեպում, որտեղ էլ Եղիա Քասունու երկրորդ ամուսնությունից ծնվում է Հմայակը` Վրեժ Քասունու պապը:

«Իմ մեծ հայրն արհեստավոր է եղել, զբաղվել է մեքենաների լիցքավորիչների նորոգմամբ, սակայն Քասունի ընտանիքում գրականությունն ու արվեստը միշտ առաջնահերթ են եղել: Ովքեր  ճանաչում են Հմայակ Քասունուն, ասում են, որ խանութում ունեցել է փոքրիկ գրադարան. ինքը միշտ ընթերցանությամբ ու գրելով է զբաղվել»,-ասում է Վրեժը:

Հմայակ Քասունին երեք որդի է ունենում` Վարուժանը` Վրեժի հայրը, որը, շարունակելով հոր ուղին, արհեստներով է զբաղվում, հայտնի պատմաբան կիլիկիագետ Երվանդ Քասունին եւ Լեւոն Քասունին, որը եղել է Սիրիայի առաջին ռազմական օդաչուներից ու Քուվեյթի ավիացիոն համակարգի հիմնադիրներից մեկը

ավելին ՝hayernaysor.am-ում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0