a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայի ռազմաբազայի տեղակայումը կհանգեցնի Ջավախքի անկախացմանը

թուրք

Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ջավախքի բնակչությանը (Սամցխե Ջավախք- Ծալկայի շրջան) անցկացնել ստորագրահավաք և դուրս գալ Վրաստանի կազմից, եթե թուրքական ռազմական բազան տեղակայվի Վրաստանի տարածքում: Այդ մասին հաղորդում է  asbarez կայքը՝ հղում անելով Արմինֆո (Կրասնոդար) տեղեկատվական գործակալությանը:

Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ, այն բանից հետո, երբ վրացական ԶԼՄ-ները հայտնել են. որ բազայի տեղակայման հարցը կքննարկվի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշպանության նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի նորընտիր կառավարությանը կանխել երկրի դիտավորյալ ներգրավվածությունը սադրիչ հակամարտություններում, հաշվի առնելով, որ Թուրքիան պատրաստվում է գոհացնել իր Հյուսիս-Ատլանտյան հովանավորներին եւ մեջքից մեկ այլ հարված հասցնել Ռուսաստանին, ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ինչն ուղղակիորեն հարվածում է Ռուսաստանի անվտանգության շահերին: Տվյալ դեպքում, խոսվում է ոչ միայն  Ռուսաստանի, այլեւ հարեւան Հայաստանի շահերի մասին »,- ասված է  հայտարարության մեջ:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0