a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում Թուզլուջա քաղաքն իր այցելուներին ողջունում և ճանապարհում է հայատառ գրվածքով

0919goghp

Երբեմնի Հայկական մեծ թագավորության մեջ, հայկական այժմյան պետական սահմանից փոքր-ինչ արևմուտք, Կողբ քաղաքն իր այցելուներին ողջունում է «բարի եկաք» արտահայտությամբ ու այո, հենց հայերեն: Չորս լեզվով՝ թուրքերեն, անգլերեն, քրդերեն և հայերեն գրություն կա նաև քաղաքի մուտքին կանգնեցված կամարի հակառակ կողմում, որտեղ էլ գրված է «ցտեսություն»: Այդ մասին տեղեկանում ենք «Ասպարեզ» պարբերականի տարածած տեղեկատվությաունից:

– Այս հողերը քրդերի  հողերն են, այստեղ քրդերն իրավունք ունեն իրենց լեզուն գործածեն, անգլերենը միջազգային լեզու է,  դե իսկ ժամանակին քանի որ այստեղ հայեր են բնակվել, ու մանավանդ Հայաստանի հետ մեր քաղաքը հարևան քաղաք է, ուստի նաև գրություն կա հայերենով: Մենք այստեղ ունենք նաև   հայկական գերեզմանատուն, մեր լեռնադաշտի անունը Հայկական լեռնադաշտ է։ Այս կողմերը բազմաթիվ շրջանների անուններ հայերենով են։ Հայ ժողովուրդն է, որ բնակել է  այստեղ։ Հայերը այս հողատարածքին վրա մեծ վաստակ ունեն, անցյալ ունեն, պատմություն ունին։ Ու ի նշան իրենց այս վաստակի՝ հայերեն էլ գրեցինք: Հայերը մեր եղբայրներն են, մեր դրացիները…,- ՛անուանէին այս տարածքը,-ասել է քաղաքքպետ Մեհմեդ Գյուքեդինը :

Հիշեցնենք, որ մինչ 1934 թվականը քաղաքի անունը եղել է Գուլփ-հայերենով Կողբ: Այսօր քաղաքը կոչվում է Թուզլուջա:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0