a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում մեջլիսի հայ պատգամավորը ամբիոնում խոսքը սկսել է հայերենով. Բարև Ձեզ

կարո փայլան

Թույլ չենք տա ձեզ, որ Թահիր Էլչիի սպանությունն էլ ծածկադմփոց անեք։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի ամբիոնից։

Հայ պատգամավորը ամբիոնին մոտենալուց հետո հայերենով ողջունել է խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին. Բարեւ Ձեզ։ Այնուհետ Կարո Փայլանն անդրադարձել է նոյեմբերի 28-ին լրագրողների աչքի առաջ սպանված հայտնի քուրդ փասատաբան Թահիր Էլչիի սպանությանը։ Նա հիշատակել է նաև  Հրանտ Դինքի սպանությունը։

«Դժբախտաբար, մեր պետական պաշտոնյաներն  արդեն 100 տարի է, ինչ շատ հանցագործությունների անմիջական մասնակիցն են, սակայն նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Քանի քասնի հանցագործություններն անպատիժ են մնումդրանք կկրկնվեն»,- ասել է Փայլանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0