a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
09/02/2016

Թուրքիան փորձում է ԱՍԱԼԱ-ի մարտիկների վրիժառության զոհ դարձած թուրք դիվանագետի կիսանդրին կանգնեցնել Բրյուսելում

56b590fc3570fdebf5c059de

Թուրքիան փորձում է ԱՍԱԼԱ-ի մարտիկների վրիժառության զոհ դարձած թուրք դիվանագետի կիսանդրին կանգնեցնել Բրյուսելում: 1983-ի հուլիսի 14-ին, Ֆրանկլին Ռուզվելտ պողոտայի վրա սպանվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան ադմինիստրատիվ կցորդ Դուրսան Ակսոյը: Այդ մասին գրում է լրագրող Արտակ Հերիքյանն իր պաշտոնական էջում՝ հղում անելով www.lalibre.be պարբերականին:

Ռուզվելտ պողոտայում կոթող բարձրացնելու առաջարկով թուրքերը Բրյուսելի իշխանությանը դիմել են անցած ամռանը, Ցեղասպապանության 100- ամյակի տարում: Մինչեւ օրս, այդ նախաձեռնությունը ադմինիստրատիվ տեղապտույտի մեջ է. պարզ չէ Բրյուսելի քաղաքապետարանը, թե Բրյուսելյան շրջանի վարչակազմը պետք է հուշարձան տեղադրելու թույլտվություն տա:

«Լա լիբրը Բելժիք» պարբերականը գրում է` հայ համայնքը դեմ չէ թուրք դիվանագետի հիշատակի հավերժացմանը, բայց կասկածներ ունի դրա դրդապատճառների շուրջ: Նմանօրինակ մի գործընթաց էլ թուրքերը Ֆրանսիայում են փորձում առաջ մղել:

«Մենք սկզբունքորեն համաձայն ենք, որ անկախ ահաբեկչության բնույթից պետք է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Սակայն ակնհայտ է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում , թուրք պաշտոնյաները փորձում են նույն նժարի վրա դնել իրենց բնույթով բոլորովին տարբեր երկու փաստեր` ցեղասպանությունը եւ հարձակումը»,- ասել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների ժողովի նախագահ Գրեգուար Ժախյանը (Grégoire Jakhian):

Հայերը նկատում են` Բրյուսելում ուրիշ գործիչներ էլ են սպանվել, որոնց հիշատակին կոթողներ չկան: Նրանք հիշեցնում են` 1981-ի հունիսի 1-ին Ռուզվելտ պողոտայից մի հարյուր մետր հեռու սպանվեց Պաղեստինի ազատագրության կազմակերպության ներկայացուցիչ Նաիմ Խադերը…

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0