a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Ինչ որ սրճարանա, խաղատունա՝ դա կարա լինի, ինձ թվումա, տենց ինչ որ փոքր մաս, բայց հիմնական մասը դա չպետքա լինի”. Կարո Այվազյան

53616

Մարզահամերգային համալիրը դեռ «սպասում է», «սպասում է», որ տեսնի վերջում իր գլխին ինչ է գալու: Պատմամշակութային «հսկայի» ապագան հետաքրքրում է ոչ միայն «իրեն», այլև բոլորին, համալիրի բոլոր շահագրգիռ կողմերին: Որոշումը, որ գնող կողմը ցանկանում է կառուցել նաև մեծ  ընտանեկան նշանակության համալիր կառույց, որի մեջ կներառվի նաև սրճարան, փակ ջրաշխարհ, ի վերջո խաղատուն, կրկնակի անգամ է նյարդայնացրել հանրության մեծ մասին: Իսկ ի՞նչ  է մտածում Մշակույթի նախարարությունն այս մասին: Մեծ դժվարությամբ մեզ ի վերջո հաջողվեց նախարարության ներկայացուցչի հետ զրուցել այս հարցի շուրջ: Նախարարությունով հեռախոսային երկար «ճանապարհորդությունից» հետո  մեզ փոխանցեցին Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության Երևանի տարածքային բաժնի պետի հեռախոսահամարը, ում հետ էլ մենք զրուցեցինք՝ իմանալու նախարարության կարծիքն այս հարցի վերաբերյալ.

– Նախ կառավարության որոշման մեջ, ինչպես նաև հիմնավորման մեջ, որովհետև կառավարության որոշումը նաև հիմնավորումներ ունի, գրվել է, որ պետք է թողնել օգտագործման ուղղվածությունը, այսինքն, դա պետք է լինի սպորտային, մարզահամերգային համալիր։ Ինչ վերաբերում է ընտանեկան է, թե ինչ է, դա ես չեմ կարող ասել, այսինքն, մարզահամերգային է  լինելու՝ ուղղվածությունը նույնն է մնալու։ Էտ անուններ են ուղղակի գրում, չգիտեմ որտեղից են վերցնում, ովա դա ասում, և որտեղիցա դա գալիս, չգիտեմ, ամեն դեպքում ինքն իր գործառնական նշանակությունը պահպանելու է։

Մեր այն հարցին  ճի՞շտ է արդյոք, որ մարզահամերգային համալիրն իր որպես առանձին կառույց տեսակով ներառվի մի այնպիսի համալիրի մեջ, որտեղ կան և սրճարաններ, և փակ ջրաշխարհ, և անգամ խաղատուն, վարչության պետն այսպես պատասխանեց.
– Գիտեք ինչ, սրճարան, դե սրճարան հիմա էլ կա, այսինքն, ինչ որ սրճարանա, խաղատունա դա կարա լինի, ինձ թվումա, տենց ինչ որ փոքր մաս, բայց հիմնական մասը դա չպետքա լինի, եթե հանկարծ դրա պատճառով որևէ համալիրում փոփոխություններ սկսեն անել, անպայման օրենքով պետքա դիմեն լիազորված մարմնին, մեր թույլտվությունը պետքա լինի: Այսինքն էդ բոլոր հարցերը, որ կա, դա հետագայում պետքա լիազորված մարմնի հետ ուղղակի քննարկվի, և այստեղ արդեն թույլ տալ և թույլ չտալու խնդիր կլինի …

Վարչության պետի խոսքով, այնուամենայնիվ, համալիրը չի կորցնում իր նշանակությունը, և չնայած մեր այն պնդմանը, որ այս դեպքում արդեն համալիր կոչվածը մարզահամերգայինի շենքով մի անվան տակ հանդես կգա, մի կոնտեքստում, պարոն Այվազյանը պատասխանեց այսկերպ.
-Ճիշտն ասած ջրաշխարհը չեմ պատկերացնում ըտեղ, ոնց կարելիա անել, գուցե և տեխնիկապես հնարավոր է, բայց եթե հանկարծ ուզենան անել, նշանակում է  դա պետքա ներկայացնել Մշակույթի  նախարարություն՝ համաձայնեցման։ Դա մեր գիտամեթոդական խորհրդով պետք է  «անցնի» անպայման։

Իսկ եթե, այնուամենայնիվ, մարզահամերգային համալիրի նշանակությունը փոխվի, ապա պարոն Այվազյանը հույս հայտնեց, որ մշակույթի նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի:
-Եթե  դա համալիրա, էստեղ տարբեր ֆունկցիաներ կարան լինեն, բայց իր գործառնական նշանակությունը պիտի պահի, չգիտեմ, կարողա պատահի ինչ որ բաներ ուզենան էլի անեն դրա հետ կապված, դա արդեն նախագծով պետքա ներկայացնեն մշակույթի նախարարությանը, և մենք կտանք մեր եզրակացությունը :

Սյուզաննա Գարեգինյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0