a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իսպանիայի Ալսիրա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

512px-MuralladeAlzira001

Վալենսիայի մարզի Ալսիրա քաղաքը նունպես միացել է   իսպանական այն 11 քաղաքների շարքին, որոնք պաշտոնապես ճանաչել են  Հայոց Ցեղասպանությունը: Օրեր առաջ Ալսիրայի քաղխորհրդի նիստում «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևի օգտին  խորհրդարանի բոլոր 5 կուսակցությունները («Կոմպրոմիս», Սոցիալիստական, Ժողովրդական, «Ձախ Միություն» և «Սիուդադանոս») միաձայն կողմ են քվեարկել: Ըստ այդ բանաձևի՝  Ալսիրա քաղաքը   20-րդ դարի առաջին սպանդը որակում է   ցեղասպանություն եզրույթով և դատապարտում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

«Հայերն այսօր» գործակալության տեղեկատվության համաձայն՝ քաղխորհրդի նիստի նախօրեին տեղի ունեցած քաղաքապետ Դիեգո Գոմեսի և  հայկական միության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քաղաքապետը  խոստացել է  բանաձևը հասցնել այլ կառավարություններին և հատկապես՝ Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարաններ: Այս հանդիպումը, որին հայկական միության կողմից ներկա են եղել նախագահ Արարատ Ղուկասյանը, միության անդամներ Սերգեյ Ղաղրամանյանն ու Արսեն Աբասյանը, հնարավոր էր դարձել հենց վերջինիս շնորհիվ:

Արարատ Ղուկասյանը նիստի ժամանակ  հակիրճ ներկայացրել է Ցեղասպանության հետևանքներն ու պատճառները, օրվա պատմական նշանակությունը և Թուրքիայի կողմից իրագործած ոճիրը ճանաչելու անհրաժեշտությունն ու կարևորությունը բոլոր պետական կառույցների կողմից: Այնուհետև Ղուկասյանը քաղաքապետ Դիեգո Գոմեսին նվիրել է 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի կրծքանշանը՝ հորդորելով չմոռանալ և շարունակել պայքարը մինչև տրամաբանական ավարտը:

Քվեարկությունից հետո, Երևանի պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող, ջութակահար Էդմոնդ Հովհաննիսյանը կատարել է Կոմիտասի «Կռունկը»:

Հավելենք միայն,  որ Հայոց ցեղասպանությունը Իսպանիայում պաշտոնապես ճանաչվել է նաև մի շարք այլ քաղաքների՝ Միսլատայի, Բուրխասոտի, Բետերայի, Սան Սեբաստիանի, Չիրիվեյայի, Պինտոյի, Մանիսեսի, Սանտա Մարգարիտայի,Սիյայի և Ալդայայի քաղաքային խորհուրդների կողմից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0