a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իսրայելում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովը

իսրայել

Թել Ավիվում մեկնարկել է Իսրայելում  անցկացվող Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում է «Նշանավորելով Հայոց ցեղասպանության 100 տարին» (“Marking one hundred years to the Armenian genocide”) անվանումը և կազմակերպվել է Իսրայելի Բաց համալսարանի Սոցիոլոգիայի, քաղաքագիտության և հաղորդակցության ֆակուլտետի կողմից։

Կազմակերպիչների խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր իրադարձություն է նրանց համար. նրանք խոսել են այն մասին, որ Իսրայելը չի ​​ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և ընդգծել են, որ դրա պաշտոնապես ճանաչումը հրամայական է Իսրայելի համար:

Գիտաժողովին ներկայացված է նաև  «Հրեական ձայներ» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են հավաքածուներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Բացման արարողությանը  Իսրայելի երգչախումբը Թոմեր Հեյզեգի գլխավորությամբ կատարել է երեք ստեղծագործություն, որոնցից մեկը «Էրեբունի-Երևան» երգի հայերեն կատարումն էր, իսկ օրվա ավարտին ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը:

Գիտաժողովին մասնակցում են  ինչպես հրեա գիտնականներ, այնպես էլ արտասահմանից հրավիրվածներ՝ այդ թվում թուրք գիտնականներ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0