a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
19/08/2015

Իտալացի քաղաքապետ. Կցանկանայի ապրիլի 24-ին Երևանում թուրք քաղաքապետ տեսնել

default (2)

Շատ լավ կլիներ, եթե ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին Երևանում թուրքական որեւէ քաղաքի քաղաքապետ ներկա լիներ: Իտալական Ստացցեմա քաղաքում նացիստական ջարդերի հիշատակի միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է քաղաքապետ Մաուրիցիո Վերոնան:

News.am-ի փոխանցմամբ միջոցառմանը մասնակցել է նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, որի ելույթը պարբերականն ուժեղ եւ վառ է անվանել: «Հիշողությունը քաղաքակրթություն է: Ես ինքս Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ: Այդ պատճառով ողբերգությանը մոռացությամբ պատասխանել չի կարելի: Մոռացությունը պարտություն է»,- հայտարարել է նա:

Արարողության ժամանակ հնչել է նաեւ հունական Դիստոմո քաղաքի ներկայացուցիչ Տասոս Պապախարալամբոսի ողջույնի խոսքը, որտեղ 1944 թվականի հունիսի 10-ին նացիստական զորքերը 218 խաղաղ բնակիչ են սպանել: Ստացցեմայի քաղաքապետի եւ Հայաստանի դեսպանի հետ է եղել նաեւ գերմանական Մոերսի քաղաքապետ Քրիստոֆ Ֆլայշհաուերը: «Կցանկանայի, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական որեւէ քաղաքի ղեկավար ներկա լինել՝ ի նշան հաշտության, ինչպես այսօր դա արեց գերմանական Մոերսի քաղաքապետը: Բայց դա չեղավ»,- հայտարարել է Վերոնան:

Գերմանիայի կառավարությանը, իտալականի հետ համատեղ, օգնել է վերանորոգել քաղաքի մատուռը: «Գերմանացու համար դժվար է այստեղ գտնվել, բայց այդ դժվարություններին պետք է ընդառաջ գնալ: Շնորհակալ եմ ձեզ այն բանի համար, որ ինձ հնարավորություն ընձեռեցիք զգալ դա»,- հայտարարել է գերմանական Մոերսի քաղաքապետը:

News.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0