a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

unnamed-7

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հաղորդում է Արտաքին գործերի մամլո և տեղեկատվության վարչությունը:

Իտալիայում Հայաստանի դեսպանությանը և Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունն է հայտնում  հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:

Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Տոսկանայի նահանգը, Մարկե նահանգի խորհուրդը,Աբրուցոյի նահանգային խորհուրդը, Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը և Ռավեննայի քաղաքային խորհուրդը: Ընդհանուր առմամբ, Իտալիայի ավելի քան 30 տեղական ինքնակառավարման մարմիններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Իտալիան խորհրդարանի մակարդակով Ցեղասպանությունը ճանաչել է 2000 թվականին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0