a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ivrea

Իտալիայի Պիեմոնտե  նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ  միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Armeniangenocideorg.am կայքի փոխանցմամբ, Նիստի պատվավոր հյուրերն են եղել  հայ գրող և ռեժիսոր Վազգեն Բերբերյանը և Իվրեայի Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայի (ANPI) ներկայացուցիչները:

Հայտարարությունում նշվում է, որ, ճանաչելով պատմական ճշմարտությունը, քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին և նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին, հաղորդում է ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը:

Աղբյուրիկ փոխանցմամբ, Քաղաքային խորհուրդը հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանը քայլեր կձեռնարկի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0