a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության հուշակոթող կբացվի

Las-Vegas-monument

ԱՄՆ Նևադա նահանգում՝ Լաս Վեգասի «Սանսեթ փարք» զբոսայգում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին. բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, հաղորդում է Asbarez-ը:

«Սանսեթ փարք»-ը (Sunset Park) Լաս Վեգասի ամենամեծ զբոսայգին է, գտնվում է քաղաքի կենտրոնում: Այգին տարեկան ավելի քան չորս միլիոն այցելու է ունենում:

Հուշարձանի նախագիծն իրականացրել է Լոս Անջելեսի հայ-ամերիկյան մշակութային ընկերակցությունը տեղի հայկական եկեղեցիների և կազմակերպությունների օժանդակությամբ:

Նախագիծը մշակվել է 2006 թվականին Լոս Անջելեսի հայ-ամերիկյան մշակութային ընկերակցության և քաղաքային իշխանությունների հանդիպման ժամանակ: Հուշարձանի տեղադրման համար նախատեսվում է ծախսել 200 հազար դոլար, որի մեջ մտնում են նաև Լաս Վեգասի հայ համայնքի մասին գրքի տպագրության ծախսերը:

Հուշակոթողը նվիրվելու է հարավային Նևադայի ժողովրդին հայկական համայնքի կողմից: Բացման արարողությանը կմասնակցեն ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Տերտերյանը, Արևմտյան առաջնորդարանի ղեկավար Մուշեղ եպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայաստանի և Լիբանանի հանրապետությունների, ինչպես նաև տեղական պաշտոնյաներ, Նևադայի կոնգրեսականներ և Նևադայի հյուպատոսական կորպուսը:

Հայ ամերիկյան մշակութային միությունը Նևադայում հիմնադրված առաջին հայկական կազմակերպությունն է: Այն հիմնադրվել է 1978 թվականին և 1981-ին ներառվել է շահույթ չհետապնդող կազմակերպությունների ցանկում: Միությունը ակտիվորեն աջակցում է Նևադայի հայկական համայնիքն և նրա առաքելությունն է հայ ժողովրդի պատմության, մշակույթի և ավանդույթների պահպանումը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0