a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լիբանանում հավատարմագրված դեսպաններն այցելել են «Թռչնոց բույն» հաստատության տարածքում գտնվող «Արամ Բեզիկյան» թանգարան

Orphans-museum-ambassadors

Լիբանանում  հավատարմագրված դեսպաններն  այցելել են  Ջբեյլի «Թռչնոց բույն» հաստատության տարածքում գտնվող «Արամ Բեզիկյան» թանգարան՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և վերոնշյալ հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի վարչությունը:  Դեսպանների այցելությունը կազմակերպվել է Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:

Ներկաները շրջայց են կատարել հաստատության տարածքով, այցելել են թանգարան, որտեղ ցուցադրված են եղել բազմաթիվ փաստագրական նյութեր Հայոց ցեղասպանության, որբանոցի հիմնադրման և Մարիա Յակոբսենի մարդասիրական գործունեության վերաբերյալ: Միջոցառման շրջանակներում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը ներկաներին փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ողջույնները և ներկայացրել մանրամասներ «Թռչնոց բույն» հաստատության մասին:

Միջոցառմանը մասնակցել են Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, Բեյրութի դիվանագիտական կորպուսի ղեկավար, պապական նվիրակը, Լիբանանի ԱԳ և մշակույթի նախարարների ներկայացուցիչները, Լիբանանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Բեյրութում հավատարմագրված երկրների դեսպաններ, Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0