a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խորհրդաժողով՝ «Պահանջատիրություն» խորագրի ներքո

հայերն այսօր

Հ. Մ. «Արարատ» կազմակերպության «Շահբազյան» սրահում Իրանահայ գրողների միությունը «Պահանջատիրություն» խորագրի ներքո խորհրդաժողով-կլոր սեղանի ձեւաչափով համախմբել էր գրասեր հասարակությանը, որտեղ ներկայացված զեկույցների շուրջ, ինչու ոչ նաեւ դրանից դուրս, առիթ ընձեռվեց ներկաներին փոխանակելու մտքեր, լսելու եւ քննարկելու տեսակետներ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ներկայությունը այս մեկօրյա խորհրդաժողովին նոր խթան հանդիսացավ ուրվագծվելու այն հարցերի շրջանակը, որն այսօր առկա է գրական ոլորտում: Շատ առումներով եթե այս ոլորտում դրական տեղաշարժ կա, ապա նույնը չի կարելի ասել ստեղծագործական առումով, քանի որ Ցեղասպանության թեման ինչպես իրենց խոսքում նշեցին բանախոսներից մի քանիսը, չի սահմանափակվում միայն դեպքերի եւ իրողությունների առանցքային նկարագրությամբ, որը հանճարեղ մտքի թռիչքներով նկարագրել ու գրական անդաստան են հանել մեր հանճարեղ բանաստեղծները:

Այն այսօր ունի նորովի մատուցման անհրաժեշտություն` գեղարվեստական եղանակով ողբասացությունը վերածելու պահանջատիրության պայքարի` առավել առողջացնելով Ցեղասպանության հարցում բանականորեն մտածելակերպի գործոնը: Եվ հակառակ որ այս ընդհանուր կարծիքների շրջանակը միակերպ է, բայց այդուհանդերձ այս հանդիպումը ակնհայտ դարձրեց, որ դեռեւս այդ հարցերը խոր քննարկումների կարիք ունեն:

Ժողովը բացված հայտարարեց ԻԳՄ-ի նախագահ Թորգոմ Տեր-Հակոբյանը, ով իր խոսքի ավարտին բարձրախոսի մոտ հրավիրեց Թեհրանի հայոց  թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանին:

Օրվա թեմայի շուրջ բանախոսեցին` Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` Հայ Դատի հանձնախմբի անդամ, մտավորական Սուրիկ Աբնուսյանը, ԻԳՄ-ի նախկին նախագահ, բանաստեղծ Վարանդ Քյուրքչյանը, «Հուսկ» հաստատության նախագահ եւ «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի անդամ Արամ Շահնազարյանը:

Թեմաները ընդհանուր համատեքստում քննարկում էին հարցեր եւ խնդիրներ, որոնք ուղղակի առնչվում էին Հայոց Ցեղասպանության արդյունքում արձանագրած կորուստներին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0