a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
13/11/2015

Կազմվում է Վանի պատմամշակութային գույքացուցակը

վան

Hayernaysor.am-ը գրում է․Ինչպես հայտնում է «Dicle» լրատվական գործակալությունը, Վանի քաղաքապետարանը քաղաքի մշակութային գույքացուցակը կազմելու ուղղությամբ սկսել է աշխատանքներ կատարել: Այս աշխատանքների շրջանակներում գրանցվել է Շախուրփ մատուռը, Աղընի դիտաշտարակը և Ինքյոյ եկեղեցին, որոնք մինչև այժմ գրանցված չեն եղել:

Վանի քաղաքապետարանի Հետազոտությունների և նախագծերի վարչությունը քաղաքի մշակութային գույքացուցակը հայտնաբերելու և ապագա սերնդին փոխանցելու համար կարևոր աշխատանքներ է սկսել: Հիմք ունենալով արխիվային և աղբյուրագիտական հետազոտություններից ձեռք բերված տեղեկություններն ու Վանի շրջանի պաշտպանության խորհրդի գրանցամատյանը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ քաղաքի մշակութային ժառանգության վերաբերյալ ընթերցումներ է կազմակերպվել: Մասնագետները քաղաքի պատմության համար կարևոր նշանակություն ունեցող նախագծի վերաբերյալ աշխատանքներ են կատարել, որոնց շրջանակներում կազմվել է քաղաքի «անշարժ գույքի ցուցակի գրանցման քարտը»: Անշարժ մշակութային ժառանգության GPS կոորդինատները վերցնելով՝ կատարել են թվային տվյալների գրանցում, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր անշարժ գույքի համար:

Քաղաքապետարանը գրանցել է այն կոթողները, որոնք նախկինում չէին գրանցվել

Վանի քաղաքապետարանի Հետազոտությունների և նախագծերի վարչությունն աշխատանքներ է կատարել Գևաշ գավառի Սելջուկլու գերեզմանատանը, Հալիմե հաթուն դամբարանում, Հիշեթ ամրոցում, Իզզեթթին Շիր մզկիթում և մեդրեսեում, այդ նույն գավառի Գյորյունդու գյուղի եկեղեցում, Հասբեյ մատուռում, Սուրբ Աստվածածին (Քըրմըզը) եկեղեցում, Ալթընսաչ գյուղում գտնվող եկեղեցում, Ալթընսաչ գյուղի Վարիս վայրում՝ լճի ափին, գտնվող եկեղեցում, Ինքյոյ եկեղեցում, Սուրբ Թովմաս վանքում, Աղթամարի Սուրբ Խաչ վանքում և գերեզմանատանը, Աղընի դիտաշտարակում և բնակավայրում, Դևեբոյնու վանքում, Սուրբ Էթիեն վանքում և Շախուրփ վանքում: Մասնագետները 16 մշակութային կոթողում՝ 4 վանք, 3 եկեղեցի, 2 մատուռ, 1 բնակավայր, 2 գերեզմանոց, 1 դամբարան, 1 ամրոց և 1 մզկիթ, աշխատանքներ են կատարել, իսկ ընդհանրապես չգրանցված Ինքյոյ եկեղեցու, Աղընի դիտաշտարակի, և Շախուրփ մատուռի գրանցման համար պատրաստել են թղթապանակներ, որոնք ներկայացնելու են Վանի շրջանի մշակութային կողոթների պահպանության խորհրդին:

ավելին՝ hayernaysor.am -կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0