a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կանադայի վարչապետն անձամբ է դիմավորել սիրիահայ փախստականներին

փախստականներ

Կանադա են ժամանել Սիրիայից  գաղթած հայերի ընտանիքներ: Global News հեռուստատեսության հրապարակած տեսանյութում ցուցադրվում է, որ փախստականներին օդանավակայանում դիմավորում են անձամբ  Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն և Օնտարիոյի նահանգապետը: Մեկ այլ՝  The Toronto Star պարբերականի փոխանցմամբ՝  հեշտ չէ հովանավորել և վերաբնակեցնել ավելի քան 2500 հուսահատ փախստականների Տորոնտոյի հյուսիսում՝ այն էլ  կանադական ցուրտ ձմռան շեմին: Սակայն Տորոնտոյի Հայ կենտրոնի անդամների համար սա անձնական հարց է:

Հատկանշական է, որ կառավարության արտոնությամբ՝ Հայ կենտրոնը վերջին երկու տարիների ընթացքում շուրջ 2500 սիրիահայերի հովանավորելու դիմում է ներկայացրել, մոտ 1300 դիմում արդեն հաստատված է, իսկ մոտ 300-ն արդեն հյուրընկալվել են այս տարի:

– Տեղի հայկական մասնավոր դպրոցը համաձայնել է անվճար կրթություն տրամադրել փախստականների երեխաներին առաջին տարվա ընթացքում»,- Global News հեռուստատեսությանն ասել է Հայ կենտրոնի վերաբնակեցման ծրագրի պատասխանատու Աբգար Միրաքյանը:

Տորոնտոյի հայկական դպրոցի փոխտնօրեն Րաֆֆի Սարգսյանն էլ նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է,  որ փախստական ընտանիքներից արդեն շուրջ 30 աշակերտ ունեն:

Նշենք միայն, որ Կանադայի առաջին կառավարական օդանավը Տորոնտո է բերել 163 փախստականի: Ինչպես հաղորդում է WashingtonPost-ը, Սիրիայից ժամանած ընտանիքներին բաժանվել են ձմեռային հագուստներ և խաղալիք արջուկներ: Փախստականներով հաջորդ օդանավը Կանադա կժամանի արդեն դեկտեմբերի 12-ին: Վարչապետ Ջասթին Տրյուդոն մտադիր է մինչև 2016 թվականի փետրվարի վերջ ընդունել 25 հազար սիրիացի փախստականների

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0