a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համալսարանականների երախտիքն Իտալիային՝ մշակույթի լեզվով

եպհ իտալիս

Արդեն ամիսներ շարունակ ԵՊՀ մշակույթի կենտրոնն իրականացնում է «Աշխարհասփյուռ հայ արվեստագետները» խորագրով ծրագիրը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրի նպատակն է ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայտնի հայերի կյանքը և գործունեությունը: Դա նաև շնորհակալական քայլ է տվյալ երկրին՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին ապաստանելու և նրանց հետագա կայացման գործում մեծ ներդրում ունենալու համար:

Այս անգամ համալսարանականներն արվեստի լեզվով իրենց երախտագիտությունը հայտնել են  Իտալիային ու իտալացիներին:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները ներկայացրել են իտալական երգը, երաժշտությունը, պարը, ինչպես նաև պատմել են այն հայ գործիչների մասին, ովքեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում ապրել և ստեղծագործել են Իտալիայում:

«Այն երկրները, որոնք Ցեղասպանությունից հետո ապաստան են տվել մեր հայրենակիցներին, նրանց համար ստեղծագործելու և արարելու ազատություն են ընձեռել: Այս միջոցառումներով մեր յուրօրինակ շնորհակալությունն ենք հայտնում այդ երկրներին»,- միջոցառման սկզբում նշել է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Լուսանկարը՝ ԵՊՀ-ի կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0