a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
25/02/2016

Հայազգի քաղաքական գործիչը Թուրքիայի կառավարությանը հարցում է ուղարկել «Ժամանակ» թերթի մասին

e9b3aad

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլի պատգամավոր, հայազգի քաղաքական գործիչ  Սելինա Դողանը Թուրքիայի Խորհրդարանում  կառավարությանը հարց է ուղղել    երկրի Պետական արխիվում հայկական «Ժամանակ» օրաթերթի հավաքածուի գոյության մասին։ Այդ մասին հաղորդում է Արևելք պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայազգի պատգամավորը նշել է, որ «Ժամանակը» ոչ միայն հայաշխարհի, այլև՝ Թուրքիայի հնագույն թերթերից է, տպագրվում է 1908 թվականից, ամենօրյա ռեժիմով և  բացի հայկական և թրքահայ  կյանքի մասին նյութերից, իր էջերում մեծ տեղ է տվել Թուրքիայի քաղաքական անցուդարձին։ Սելինա Դողանը նշել է, որ «Ժամանակ» օրաթերթը կարևոր աղբյուր է ուսումնասիրողների և հետազոտողների համար:

Հայազգի պատգամավորի հարցմանը կառավարությունից պատասխանել են, որ Պետական արխիվում  «Ժամանակի»  հավաքածուն բացակայում է:  Գրավոր ուղարկված պատասխանում նշված է նաև, թե հնարավոր է, որ թերթը, իբրև գրադարանի նյութ, գտնվի Ազգային գրադարանում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0