a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը մասնակցել է «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես»-ին

դեսպանությունների ցուցահանդես

Նիդերլանդների Վասենար քաղաքի «Պատրիս ֆան Դորստ» պատկերասրահում տեղի է ունեցել  առաջին անգամ անցկացվող «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես» շարքի 4-րդ մասի բացման արարողությունը:

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը, ի թիվս մոտ 20 դեսպանությունների, մասնակցում է այս ցուցահանդես-շարքին` ներկայացնելով հայկական արվեստը երկու նկարիչների` Փայլ Վանիկյանի և Վլադիմիր Սողոմոնյանի կտավներով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել  պատկերասրահի տնօրեն Կարել Ռեյշը, ով շնորհակալություն հայտնեց «Դիվանագիտական ամսագրի» խմբագրությանը նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ներկաներին իր խոսքն է ուղղել նաև Վասենարի քաղաքապետ Յան Հեքեման, ով կարևորեց մոտ 20 դեսպանությունների կողմից ավելի քան 50 արվեստագետի գործեր ներկայացնելու և հոլանդական հասարակությանը տարբեր երկրների արվեստին հաղորդակից դարձնելու համար:

Ցուցահանդսի բացման արարողության մասնակիցներին իրենց ուղերձով դիմել են  ցուցահանդես-շարքի մասնակից երկրների`Հայաստանի, Իտալիայի, Էլ-Սալվադորի, Էստոնիայի և Վենեսուելայի դեսպանները: ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր խոսքում կարևորել է  տարբեր ժողովուրդների մշակույթի ներկայացումն արվեստի լեզվով, որը թարգմանության կարիք չի զգում և այս ցնցումներով լի աշխարյում համախմբում է գեղեցիկի ու բարու շուրջ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Դելֆտի քաղաքապետ Բաս Ֆերկերկը, դիվանագիտական կորպուսի, հոլանդական արվեստի շրջանակների և ներկայացված երկրների հայանքների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կտևի մինչեվ նոյեմբերի 8-ը:

Լուսանկարը՝ panorama.am
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0