a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայերին ժամանակ են տվել դուրս գալու Քուվեյթի` իբրեւ հայկական եկեղեցի ծառայող շենքից

քուվեյթի եկեղեցի

Քուվեյթի հայկական համայնքը տագնապի մեջ է. հայերին ժամանակ են տվել ազատել այն շենքը, որը տասնամյակներ շարունակ ծառայել է իբրեւ հայկական եկեղեցի: Շենքը պատկանում է  քուվեյթցի արաբի, որը տարիներով վարձով է այդ առանձնատունը հայերին։ Վերջիններս ամեն ուրբաթ օր այնտեղ  կատարում են եկեղեցական արարողությունները։

Ինչպես տեղեկացնում է arevelk.am-ը,շենքի  հարեւանությամբ է գտնվում նաեւ Քուեյթի ազգային  առաջնորդարանը: Քուվեյթի հայկական   համայնքում դրամահավաք է սկսվել, սակայն հայերը մտահոգված են, քանի որ նոր շենք վարձակալելու համար ֆինանասական միջոցներ են անհրաժեշտ։

Իբրեւ եկեղեցի ծառայող ներկա շենքը հայերին էր տրվել ավելի նպաստավոր վարձակալական պայմաններով, իսկ նոր շենք վարձելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ: Շենքի սեփականատերը հայերին երեք ամիս ժամանակ է տվել` առաջնորդարանն ու եկեղեցական ծառայություններն  իր սեփականությունից այլ վայր տեղափոխելու համար։

Ըստ աղբյուրների՝ սեփականատերը ցանկանում է քանդել իր առանձնատունը,  ժամանակակից պայմաններով նոր շենք կառուցել  եւ այն ավելի թանկ գնով հանձնել վարձակալության, քանի որ առանձնատան հարեւանությամբ  հարուստ առեւտրական գոտի է:

Չնայած իբրեւ  Քուեյթի հայկական եկեղեցի ծառայող   շենքը հեռու է հայկական ճարտարապետական կառույց լինելուց  (երկրի օրենքներով առաջնորդվելով` գմբեթ եւ զանգակատուն չունի), բայց   այն 1960-ականներից ծառայում  է իբրեւ համայնքի հոգեւոր կենտրոն, ուր գործում է նաեւ հայկական կիրակնօրյա վարժարանը:

Քուվեյթի ազգային առաջնորդարանը գտնվում  է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության ներքո:

Լուսանկարը՝ arevelk.am-ի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0