a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական պատմական երեք քաղաքների քաղաքապետեր պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու Երևանի հետ կապերը

11816241_1123144484380864_444552873787029763_o

Երևանի քաղաքպետարանի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակությունների կազմում Երևան ժամանած մի շարք քաղաքների քաղաքապետերի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քաղաքապետը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումը և խաղերի մասնակից երկրների ու քաղաքների տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությունն ու պատվիրակությունների քանակը:

«Ու հատկապես այս տարի, երբ համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Համահայկական խաղերի անցկացումն առանձնակի խորհուրդ է ստանում մեզ համար: Այն, ըստ էության, մարզական մեծ տոն է, որը փոխադարձ կապերն ու գործակցությունը ընդլայնելու, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին մեկտեղելու, միմյանց հետ կիսվելու, մեկս մյուսի հաջողություններով ուրախանալու հրաշալի առիթ է ընձեռում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի խաղերի բոլոր մասնակիցների համար ապահովվեն ինչպես մարզվելու, այնպես էլ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

- Այստեղ ներկաներից ոմանց հետ նախկինում առիթներ ունեցել եմ հանդիպելու: Իսկ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են Երևանում, հուսով եմ՝ արդեն իսկ հասցրել են զգալ մեր քաղաքի հյուրընկալ ջերմությունն ու հետագայում կրկին կցանկանան այցելել Երևան: Ու վստահ եղեք, որ մեր դռները միշտ բաց են մեր բոլոր բարեկամների համար»,- նշել է քաղաքապետն ու հանդիպման բոլոր ներկաներին հրավիրել այս տարվա հոկտեմբերին կրկին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին:

Հանդիպմանը ներկա Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք նույնպես կարևորում են մարզական և մշակութային ոլորտում համագործակցությունն ու դրա ընդլայնումը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդպիսի հարաբերություններն ինքնատիպ կամուրջ են ժողովուրդների միջև, և հարկավոր է անել հնարավորը՝ այդ կամուրջն ամրացնելու համար: Վանի քաղաքապետը  ինչպես իր, այնպես էլ այդտեղ ներկա  Դիարբեքիրի ու Բիթլիսի քաղաքապետերի անունից  վստահեցրել է ,  պատրաստակամ են խորացնելու Երևանի հետ  քաղաքների ու բնակիչների կապը՝ այդպիսով նաև փաստելով, որ  ժողովուրդներն իրոք կարող են լինել լավ բարեկամներ:
-
Մենք հստակ գիտակցում ենք, որ անցյալի որոշ դաժան իրադարձություններն իրենց հետքն են թողել: Բայցև պետք է ամրագրենք, որ դա տվյալ ժամանակի իշխանությունների հանցանք է եղել, այլ ոչ թե այսօրվա սերնդի, որն իրոք պատրաստ է հարևանների հետ անկեղծ ու անշահախնդիր բարեկամության: Ու մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկու ժողովուրդների միջև հաստատենք ու ամրապնդենք բարեկամական սերտ կապերը: Համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ Երևանից մենք շատ ջերմ տպավորություններով ենք վերադառնալու մեր քաղաքներ ու մեզ համար իսկապես մեծ պատիվ կլինի մի օր էլ Ձեզ հյուրընկալել մեզ մոտ»,- ավարտելով խոսքը՝ նշել է Վանի համաքաղաքապետը:

Հանդիպանը ներկա ԱՄՆ Գլենդելի քաղաքային կառավարման խորհրդի անդամ Վարդան Գասեպյանը և Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մայիլիանն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետին են փոխանցել Գլենդելի և Բեյրութի քաղաքապետերի ողջույնները: Վերջիններս նույնպես կարևորել են Համահայկական խաղերի դերը ինչպես հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ սփյուռքահայ երիտասարդության շփումների ակտիվացման և, դրանով նաև հայապահպանության գործին նպաստելու տեսանկյունից:

Այնճարի քաղաքապետ Կարապետ Փամբուկիանն էլ նշում է, որ Այնճարը, որպես բացառապես մուսալեռցիների ժառանգներով բնակեցված քաղաք, առանձնակի հպարտությամբ է մասնակցում այս խաղերին:
«Խորհրդանշական է, որ այս տարի խաղերը համընկան Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի նաև Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակն է, ու այդ առթիվ մենք հատուկ միջոցառումներ ենք նախատեսել անցկացնել և, օգտվելով առիթից, ուզում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, սիրով հրավիրել մասնակցելու այդ միջոցառումներին»,- նշել է Կարապետ Փամբուկիանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է գործընկերային կապերն ընդլայնելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունն ու բոլոր հյուրերին մաղթել հաճելի օրեր Երևանում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0