a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա մրցանակի

Geoffrey-Robertson-QC-001

Անվանի իրավապաշտպան, փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա «Արդարության պաշտպաններ» մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար, որը կտրվի նրան հոկտեմբերի 25-ին՝  Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած ամենամյա գալա ընդունելության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է   Asbarez.com-ը:  «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այժմ հիշում հայերին» գրքի հեղինակը, ով հանդիսանում է Doughty Street Chambers փաստաբանական ընկերության հիմնադիրը, որի անդամ է նաև իրավապաշտպան Ամալ Ալամուդին- Քլունին, կմասնակցի նաև «Ճանապարհ դեպի հատուցում» թեմայով քննարկմանը, գրում է asbarez.com-ը։ Համաժողովը կկայանա հոկտեմբերի 23-ին և 24-ին։

Աղբյուրի փոխանցմամբ, Ռոբերթսոնի հետ համաժողովին ներկա կլինի միջազգային իրավունքի մասնագետ Գառնիկ Քրքոնյանը, ով իրավապաշտպանի հետ կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը միջազգային իրավական ոլորտում, ինչպես նաև Հայկական հարցի լուծման իրավական ուղիները Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին հաջորդող շրջանում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0