a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի պատճառով Թուրքիան կասեցրել է Պարագվայի հետ հարաբերությունները

congress

Նախորդ ամիս Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման վերաբերյալ Թուրքիայի արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տվել: Պաշտոնական Անկարան կասեցրել է երկկողմ հարաբերությունները Պարագվայի հետ ու սպառնում է բոյկոտել նաև այդ երկրի հետ առևտուրը: Ավելին՝ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակաշն անհանգստանալով 20-րդ դարասկզբին տեղի ունեցած դեպքերը «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելը, հանդիպել է Պարագվայի Սենատի արտաքին և միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոգադոյին` իր անհամաձայնությունն ու անհանգստությունը հայտնելով այդ հարցի վերաբերյալ: Ասպարեզ  պարբերականի փոխանցմամբ՝ այս առիթով պարագվայցի պաշտոնյան  հիշեցրել է, որ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը չի պարտադրում երկրի կառավարությանն ընդունել այն և դրա հիման վրա վարել արտաքին քաղաքականությունը: Հավելենք միայն, որ Պարագվայի սենատը միաձայն էր ընդունել որոշումը: վ

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0