a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պարգևներ Ցեղասպանության ճանաչման գործում ծառայություններ մատուցած գերմանացի գործիչներին

germany_armenia

Գերմանիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել գերմանացի մի շարք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների պարգևատրման արարողություն:

Ինչպես հաղորդում է Գերմանիայում ՀՀ դեսպանության հասրակայնության հետ կապերի բաժինը, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում առանձնահատուկ ծառայությունների և հասարակական-մշակութային նշանակալից գործունեության համար Երևանի պետական համալսարանի «Հոբելյանական հուշամեդալով» պարգևատրվել են անվանի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեն, Յ. Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն դոկտոր Ռոլֆ Հոսֆելդը, «Կոնտակտե-Կոնտակտի» կազմակերպության հիմնադիր, ժողովուրդների փոխըմբռնման և համերաշխության առաջամարտիկ Էբերհարդ Ռադչուվայթը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայ-գերմանական ընկերակցության նախագահ դոկտոր. Րաֆֆի Կանտյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0