a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հարձակում «Արմեն ճամբար»-ի վրա․ երկու ակտիվիստներ ծեծի են ենթարկվել

11866410_837522932983845_7759456002882740972_n

Վերջին 100 օրերի ընթացքում «Արմեն ճամբար»-ի «Նոր Զարթոնք» շարժման առաջնորդները նստացույցեր էին կազմակերպել կանխելու իշխանություններին վերացնել հայկական կայքերը։
Շարժման խմբի ֆեյսբուքյան էջում թուրքերեն լեզվով արված գրառման տվյալների համաձայն՝ նախորդ օրը, տեղի ժամանակով ժամը 23։30-ին երկու ակտիվիստներ ծեծի են ենթարկվել։
Ըստ աղբյուրի՝ ճամբարի մուտքին մոտեցել է երկու մեքենա, և ինչ որ անձինք դուրս գալով մեքենաներից՝ հարձակվել են գիշերը ճամբարում հերթապահություն անցկացնող անձանց վրա և վերջիններիս փայտերով ծեծի ենթարկել։
«Ակտիվիստներից երկուսը ծեծի են ենթարկվել, բայց հարձակումը կասեցվել է»,- նշում է աղբյուրը։
Հարձակումը որակելով որպես «ցեղասպան մտածողության դրսևորում»  «Նոր Զարթոնք» շարժումը նշում է, որ այս միջադեպը չի կարող կոտրել իրենց կամքն ու նպատակը՝ շարունակելու «Փրկենք Արմեն ճամբարը» արշավը։
«Մենք կոչ ենք անում շարունակել արշավը նույն վճռականությամբ և հրավիրում ենք համայնքին շարունակել  աջակցել «Փրկենք Արմեն ճամբարը» շարժման գործունեությանը»,- նշվում է կայքում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0